Անգլերեն բառերն առաջացել են հայերենից. օրինակ Saturday բառը հայերեն Սատուրն բառից է
Այս մասին պնդում է Պարիս Հերունին՝ իր «Հայերը և հնագույն Հայաստանը» աշխատության մեջ:
Նա կարծում է, որ Սանահին քաղաքի մոտ հայտնաբերված մեր թվարկությունից առաջ 2-րդ հազարամյակ թվագրվող յոթօրյա օրացույցում նշում կա այս մասին:
Նա գտնում է օրինաչափ կապ շաբաթվա օրերի հայերեն և անգլերեն տարբերակներում՝ հավաստիացնելով, որ այդ բառերն անպայմաներոն սերում են հենց հայերեն տարբերակներից:
Ներկայացնում ենք այդ տարբերակները՝ ըստ Հերունու.
- Արև- Sun- Sunday (կիրակի)
- Լուսին- Moon- Monday (երկուշաբթի)
- Հրատ- Mars- Tuesday (երեքշաբթի)
- Փայլածո- Mercury- Wednesday (չորեքշաբթի)
- Լուսնթագ- Jupiter- Thursday (հինգշաբթի)
- Արուսյակ- Venus- Friday (ուրբաթ)
- Երևակ- Saturn- Saturday (շաբաթ)
Հերունին նկատում է նաև, որ շաբաթվա շաբաթ և կիրակի օրերը համընկնում են հայերեն Արև և Լուսին բառերի հետ:
Հերունին նաև ասում է, որ օրվա ժամերի անունները նույնպես սերում են հայերեն բառերից: