Մոսկվայի հիմնադիրը հայ է

Մոսկվան համարվում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքը: Այն ունի դարերի պատմություն ու հարուստ մշակույթ: Եվ հայ հետազոտող Պարիս Հերունին կարծում է, որ Մոսկվան հիմնողը անպայմանորեն հայազգի է:

Յուրի Դոլգորուկին (Юрий Владимирович Долгорукий) է հիմնել Մոսկվա քաղաքը: Նա եղել է մեծ իշխան և կառավարիչ և կարրևոր կերպար է Ռուսաստանի Դաշնության ստեղծման գործում: Սակայն նրա՝ ազգությամբ ով լինելը դեռ պարզված հանգամանք չէ:

Dolgorykii

Հերունին կարծում է, որ նա հայ է՝ Երկարաբազուկյանների տոհմից: Հենց այդպես է ն թարգմանում ռուս իշխանի ազգանունը և եզրակացնում, որ այդպիսի ազգանվամբ իշխաններ եղել են նաև Հայաստանում:

Հերունին անգամ նշում է Երկարաբազուկյանների գործունեությունն ու տոհմի ծագումնաբանությունը: Նա ավելացնում է, որ այժմ իսկ կան դամբարաններ, որտեղ ամփոփված են նրանց աճյունները: Ճշգրտորեն տեղորոշելով դամբարաններից մեկի գտնվելու վայրը՝ հեղինակը եզրակացնում է, որ այն գտնվում է Հայաստանի Սանահին քաղաքի մերձակայքում: