Պյութագորասը գողացել է իր թեորեմը հայերից. ապացույցները կարդացեք այստեղ
Պյութագորասը հույն անտիկ փիլիսոփա է, մաթեմատիկոս, ով առավելապես հայտնի է իր թեորեմով: Նա աշխարհում առաջինն էր, որ արձանագրեց եռանկյան էջերի և ներքնաձիգի միջև եղած կապը՝ դառնալով հայտնագործության հեղինակ:
Սակայն Պարիս Հերունին կարծում է, որ Պյութագորասի թեորեմի մասին ավելի վաղ գիտեին հայերը, քան հենց ինքը՝ Պյութագորասը:
Նա՝ Պյութագորասը, գտնվելով Եգիպտոսում ստացել էր կրթություն, ապա ճամփորդել էր շատ երկրներով (ըստ Հերունու՝ նաև Հայաստանով): 56 տարեկանում վերադարձել է Հունաստան, և զբաղվել ուսումնասիրություններով՝ հայտնագործելով թեորեմը:

Հերունին կարծում է սակայն, որ այս թեորեմը վաղուց հայտնագործված էր հայերի կողմից: Այդ մասին բաբելոնացիները գիտեին դեռ 3800 տարի առաջ, իսկ հայերը՝ 7500 տարի առաջ: Այս փաստարկը Հերունին ապացուցում է Քարահունջով՝ աստղադիտարան- դամբարան, որ կառուցված է Սյունիքի մարզում: