Միայն իմանաք՝ ով է այն հայը, ով թուրք դիվանագետներին սպանեց հանրագիտարանում թաքցրած ատրճանակով
Յանիկյանը միայն գաղափարի մարտիկ չի եղել, նա հարուստ ընտանիքի զավակ էր, փողը կպչում էր նրա մատներին։ Նա հարստացավ Մոսկվայում օղու մաքսանենգության միջոցով։
Նա դեռ 1918-ին կռվել էր թուրքերի դեմ, բայց իր կյանքի նպատակը համարում էր պատմական արդարության ճանաչմանը հասնելը, որի համար թափված անօգուտ ջանքերը ի վերջո ստիպեցին 77 տարեկան ծերունուն դիմել մի գործողության, որը հանգստացրեց նրա կատաղած հոգին։

Մի անգամ նա Սանտա Բարբարա է հրավիրում թուրք դիվանագետներին: «Հիլթըն» հյուրանոցի իր համարը հրապուրեց հյուրերին ու նա խոստացավ մի նկար նվիրել նրանց, որ ժամանկին կախված է եղել Աբդուլ Համիդի սենյակում։ Եվ այդ նկարը վերջին բանը եղավ, որ իրենց կյանքում տեսան թուրք գլխավոր հյուպատոսն ու փոխհյուպատոսը։
Գուրգեն Յանիկյանը հաղթեց իր «անհատական պատերազմը», իր բառերով ասած, որը հայության ազնվագույն մի հատվածի պատերազմը դարձավ մինչև Հայաստանի Հանրապետության անկախությունը։
Նա «Ով ով է», Who is Who հանրագիտարանում էր թաքցրել ատրճանակը, երբ 1973 թ.-ի հունվարի 27-ին ճաշի հրավիրեց թուրքական գլխավոր հյուպատոս Մեհմեդ Բայդարին ու փոխհյուպատոս Բահադիր Դեմիրին, ու այնտեղ էլ լուծեց նրանց հարցերը: