Հայկական առաջին զրահապատ մեքենան
Հայաստանի նորագույն պատմության միակ զրահապատ ռազմական մեքենան կոչվում է «ՀԱՅԿ», որն ամբողջությամբ հավաքվել ու ցուցադրվել է 2001-ին․․․ ուղիղ 20 տարի առաջ։
Մեքենայի կոնստրուկտորական թիմի ղեկավարն ու հեղինակը Կարեն Գևորգյանն է, ով մասնագիտությամբ ռեժիսոր է ։

«Հայկի» ստեղծումը կոնկրետ նպատակ է հետապնդել։ Այն նախատեսված էր հայկական զինված փոքր խմբերի (մինչև 20 զինծառայող) համար։ Այս զրահապատ մեքենան իրականում մի ամբողջ համակարգի հիմք պիտի դներ, որը ցավոք տեղի չունեցավ , քանի որ նախագիծը մերժվեց։
Գևորգյանի ղեկավարած կոնստրուկտորական ու մասնագիտական թիմը դեռևս 1990-ականների վերջին նաև մշակել էր բանակի բարեփոխման մի ծրագիր, ըստ որի սահմանային գիծը պետք է կահավորված լիներ ավտոմատացված ու հեռահար կառավարման միջոցներով։ Շփման գծում չպիտի կանգնած լինեին զինվորներ, վերջիններս իրենց մարտական խնդիրները պիտի իրականացնեին նորագույն տեխնոլոգիաների հեռահար կառավարման միջոցով (տեսախցիկներով, հեռավար զենքերի կառավարմամբ և այլն)։

Սովետական բանակի մարդկային ուժի ռեսուրսն ահռելի էր ու ԽՍՀՄ բանակը հաղթում էր թվաքանակի հաշվին։ Իսկ մենք՝ հայերս, նման մարդկային ռեսուրսներ չունենք։
ժամանակն առաջ է գնում, տեխնոլոգիաները փոխվում են, պատերազմների նոր սերունդներ են ձևավորվում, որոնցում մարդու գործոնը գնալով նվազում է։
«ՀԱՅԿ»-ը կարող էր դառնալ ՀՀ ԶՈՒ ռազմարդյունաբերական համալիրի առաջին խոշոր սերիական արտադրությունը։ Դրա միջոցով բազմաթիվ այլ պայծառ ուղեղներ կոգեշնչվեին ու նոր գաղափարներ կծնեին։ Բայց ցավոք «ՀԱՅԿ»-ի նախագիծը մերժվեց․․․ինչպես մերժվել են բազմաթիվ այլ հեռանկարային ռազմական նախագծեր։ Այն այժմ անպետք ժանգոտում է Դոսաֆի բակում․․․