Հայերի, գերմանացիների և կելտական ցեղերի առեղծվածային կապը
Հայերը, գերմանացիները և կելտական ցեղերը միմյանց հետ խիստ կապված են: Բավարար է համեմատել Քարահունջ ու Սթոունհենջը: Գերմանիա անունը հռոմեացիներից է գալիս՝ [Ger + Mani], ինչը գալեերեն է, բայց ուշադրություն դարձրեք, որ գալեերենում «գ» տառ գոյություն չուներ, փոխարենը «հ» տառն էին օգտագործում: Ստացվում է. Herman – Hermani, Gallia – Hallia – Hayya: Տարօրինակ նմանություն, հայերի անվան հետ կապված։ Ի՞նչ է նշանակոիմ այս կապը՝ առեղծված, թ՞ե իրականություն։
Պետք է նշել հետևյալ անունների նմանությունը ՝ գերմանական (Հերման, Էրման) և Արման (Ար-Ման), Արմեն (Ար-Տղամարդ):

Նշեմ, որ ներկայումս վարկածներ են առաջ քաշվում այն մասին, նախագերմանական ցեղերի ձևավորումն ի սկզբանե սկսվել է՝ Սև ծովի հյուսիսային շրջաններից, մինչև Դանուբ գետի ավազանն ընկած տարածքներում, որից հետո սկսվել է հիմանկանում ուգրո-ֆիննական և կելտական ցեղերով բնակեցված՝ Սկանդինավյան, Բրիտանական և Հյուսիս Եվրոպական այլ տարածքների վերաբնակեցումը նախագերմանական (գերմանո — անգլոսաքսոնական) ցեղերով։
Հավանական է, որ կելտական և գերմանական ցեղերը Հայկական լեռնաշխարհից են գաղթել: Հին Բավարիայում բնակվում էին կելտերը, և ահա բավարական մի հին երգ գոյություն ունի, որտեղ ասվում է՝ «մենք Արարատից ենք գալիս: Նոյի հաջորդներն ենք»:
Անգլոսաքսոնական քրոնիկոնի հենց առաջին պարբերության մեջ գրված է հետևյալ միտքը, որ բրիտները (նույն՝ կելտերը) Բրիտանիայի առաջին բնակիչներն են եղել, ովքեր եկել են Հայաստանից։ Այ քեզ բացահայտում։