Աստվածամուխ Գեղարդի «Հետքերը»

Շատ-շատերին հայտնի է, որ 1-ին դարում Թադևոս առաքյալը Հայաստանը է բերել աշխարհի գանձերից մեկը՝ աստվածամուխ Գեղարդը։ Եվ որ 13-18-րդ դարերում Գեղարդը պահվել է Այրիվանքում, բոլորիս հայտնի Գեղարդավանքում։

Սակայն պարադոքսայինն այն է, որ աշխարհում կա ևս հինգ երկիր, որոնք պնդում են, որ Սուրբ Գեղարդը իրենցն է։ Այդ երկրներն են Լեհաստանը, Թուրքիան, Ավստրիան և Իտալիան։

Էջմիածին այցելող զբոսաշրջիկների մշտական հարցն  այն է, թե որն է իրական Գեղարդը, և թե ինչու աշխարհում այդքան երկրներ նույնպես ունեն Գեղարդ։

Պատասխանն այն է, որ հայկական Գեղարդը՝ իսկականը, 1-ին դարի մետաղից է, իսկ մյուս երկրների գեղարդները միջնադարյան են։ Ասում են նաև, որ Հայաստանում պահվող Գեղարդի վրա հայտաբերվել են հետքեր, որոնք նույնպես, ըստ գիտնականների, 1-ին դարից են մնացել։