Այս հայ տղամարդիկ կարողացել են լուրջ հաջողության հասնել. միայն իմանաք, թե որքան գումար ունեն նրանք

Այսօր դժվար է գտնել երկիր առանց հաջողակ հայ գործարարի: Նրանք բոլորը նպաստում են այդ երկրների զարգացմանը, եւ շատերը չեն մոռանում իրենց պատմական հայրենիքի մասին:

Ձեզ ենք ներկայացնում նրանցից 5-ին.

Էդուարդո Էռնեկյան

Հինգերորդ տեղը զբաղեցնում է ծագումով հայ արգենտինացի գործարար Էդուարդո Էռնեկյանը: Արգենտինայում նա երկրորդ ամենահարուստ մարդն է: Էռնեկյանը ղեկավարում է երկրի ամբողջ մեդիա շուկան:

1995 թվականին նա ճանաչվել է Արգենտինայի տարվա մարդ: Երկրի նախագահը նրան պարգեւատրել է երկրի տնտեսության զարգացման մեդալով: Ըստ վերջին տվյալների, Էռնեկյանի կարողությունը կազմում է 1,8 միլիարդ դոլար: Forbes-ի միլիարդատերերի ցուցակում նա զբաղեցրել է 831-րդ տեղը:

Դանիլ Խաչատուրով

Չորրորդ տեղում է «Ռոսգոսստրախի» նախկին սեփականատեր Դանիլ Խաչատուրովը: Նա Ռուսաստանի ամենահարուստ հայերից է: Դանիլ Խաչատուրովը իր սկզբնական կապիտալը հավաքեց «Սլավնեֆտ» ընկերությունում աշխատելիս: Նրան առանձնապես չէր հետաքրքրում նավթի բիզնեսը, և գործարարը շարունակում էր իր գործունեությունը ապահովագրական ոլորտում:

Խաչատուրովի կարողությունը գնահատվում է 2,6 մլրդ դոլար: Նա միլիարդատերերի վարկանիշում զբաղեցնում է 613-րդ տեղը, իսկ Ռուսաստանի 200 ձեռնարկատերերի ցուցակում`40 -րդ:

Սամվել Կարապետյան

Երրորդ տեղը զբաղեցնում է ռուս գործարար Սամվել Կարապետյանը: Նա «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատերն է: Ըստ վերջին տվյալների, Կարապետյանին են պատկանում 24 առևտրի կենտրոններ, 8 հյուրանոցներ և 7 գրասենյակային կենտրոններ:

2014 թվականին Կարապետյանը զբաղեցրել է 32-րդ տեղը Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների վարկանիշում: Նա ունի 4,3 միլիարդ դոլար:

Սերգեյ Գալիցկի

Երկրորդ տեղը զբաղեցնում է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Սերգեյ Գալիցկին: Նրա իսկական ազգանունը Հարությունյան է, բայց քչերը գիտեն այս մասին, քանի որ նա երկար տարիներ կրում է իր կնոջ ազգանունը:

«Ես 75% ռուս եմ, 25% հայ: Ես մեծացել եմ ռուսական միջավայրում, ցավոք, ես հայերեն չեմ խոսում, բայց հպարտ եմ, որ հայ եմ», — ասել է Գալիցկին հարցազրույցում: Forbes-ը նրա կարողությունը գնահատում է 10,3 մլրդ դոլար: 1998 -ին նա Կրասնոդարում բացեց փոքր մթերային խանութ: Այժմ նա Magnit խոշորագույն մանրածախ ցանցի համասեփականատերն է: Գալիցկին նաև «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատերն ու տնօրենն է:

Ստիվեն Քանդարյան

Առաջին տեղում ամերիկահայ գործարար Ստիվեն Քանդարյանն է: Նա միջազգային MetLife ապահովագրական և ֆինանսական կորպորացիայի նախագահն է: BusinessPundit ամսագիրը նրա կարողությունը գնահատել է 25 միլիարդ դոլար:

Ստիվեն Քանդարյանը նախընտրում է չհրապարակվել իր բարեգործական գործունեության համար: Նա պարբերաբար ֆինանսավորում է Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջատար լոբբիստական ​​խմբերին: