Ֆրանսիայի ամենահայտնի՝ Կարոլինգների եկեղեցին հայկական է, կառուցողը՝ հայ

Կարոլինգները Ֆրանկական պետության ամենահեղինակավոր կայսերական դինաստիան են եղել: Դինաստիայի անունը, ասում են, կապված է Կառլոս Մեծի անվան հետ: Նա եղել է Ֆրանկական պետության արքաներից: Հենց նրա օրոք էր, որ դինաստիան իր հզորության գագաթնակետին էր գտնվում՝ շարունակ ծաղկելով:

Պարիս Հերունին, սակայն, իր աշխատության մեջ կարծում է, որ Ֆրանսիայում այսօր կանգուն ամենահին քրիստոնեական եկեղեցիներից մեկը՝ Կարոլինգների եկեղեցին, պետք է որ հայկական լինի: Նա անգամ որոշ փաստեր է առաջադրում՝ հաստատելով այս տեսակետը:

carlos-mec

Նա «Կարոլինգ» բառն իր գրքում ստուգաբանում է որպես հայերեն «Կարո» և «լինգ» բառերի միավորում: «Կարոն» նա մեկնաբանում է որպես տղամարդու հայկական անվանում, որը նշանակում է «սուրբ քար», իսկ «լինգ»-ը՝ «կաղ» իմաստով:

Եկեղեցին կառուցել է Օդոն դե Մեսսինը, ում Հերունին անվանում է նաև «Մեծ»՝ նշելով, որ այս ճարտարապետը նույնպես ազգությամբ հայ է: