Ո՞վ էր ազգությամբ ՀԱՅ, Սովետական պատմության ամենադաժան սերիական մարդասպանը
Սովետական պատմության առաջին ու ամենադաժան սերիական մարդասպանը եղել է ազգությամբ հայ: ՄոսԳազ մականունը կրող սերիական մարդասպանի անունն այն ժամանակ հայտնի էր բոլորին. Վլադիմիր Իոնեսյան:
Վլադիմիր Իոնեսյանը ծնվել է 1937թ օգոստոսի 27-ին Թբիլիսիում: Ավարտարետով տեղի պետական կոնսերվատորիան՝ սկսել է աշխատել թատրոնում: Սակայն շուտով նա դատապարտվում է ազատազրկման ՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար:
Պատիժը կրելուց հետո նա որոշում է հիմնովին փեխել իր կյանքը: Ամուսնանում է և ունենում իր առաջնեկին: Սակայն որոշ ժամանակ անց նա հայտվում է վատ շրջապատում ու կրկին ազատազրկվում՝ այս անգամ խոշոր չափի կողոպուտ իրականացնելու համար: Կինն ամեն կերպ փորձում էր հեռու պահել նրան հանցավոր աշխարհից, և նրանք միասին մեկնում են այլ քաղաք, որտեղ Իոնեսյանը սկսում է աշխատել հանրային թատրոնում:

Սակայն նրա կյանքում հայտնվում է մեկ այլ կին, որը փոխելու էր Իոնեսյանի ամբողջ կյանքը: Վերջինս թատրոնում ծանոթանում է մի պարուհու հետ՝ հանուն որի լքում է ընտանիքին ու սիրուհու հետ մեկնում Մոսկվա՝ խոստանալով նրան հանրաճանաչ դարձնել: Պարուհին անգամ չէր էլ կարող պատկերացնել, որ դառնալու էր Իոնեսյանի՝ մոլագար մարդասպանի վերածվելու դրդապատճառը:

1963թ ին Մոսկվայի Բալթիկյան փողոցում տեղի է ունենում 12-ամյա տղայի դաժան սպանություն, որը մեծ աղմուկ է բարձրացնում քաղաքում: Դեպքի վայր է մեկնում շրջանի ամբողջ ոստիկանական անձնակազմը: Երեխան ստացել էր կացնի մի քանի հարված: Պարզվեց, որ տանից արժեքավոր ոչինչ չէր անհետացել: Միայն վերնաշապիկ ու տաբատ: Բայց որքան սառնասիրտ պետք էր գտնվել՝ նման դաժան ձևով երեխային սպանելու համար:

Այն ժամանակ ՄոսԳազ անունը կրող մարդիկ Մոսկվայի գազի մատակարարման աշխատակիցներն էին: Սպանված երեխայի հարևաններից մեկը հիշում է ու պատմում ոստիկանությանը, որ այդ օրը մի տղամարդ էր թակել իրենց դուռն ու ներկայացել՝ որպես ՄոսԳազ: Այս փաստը հաստատում են ևս մի քանի հարևաններ, որոնցից ոչ ոք անծանոթ տղամարդու առաջ դուռը չէր բացել:
Սակայն գազի մատակարարման ընկերությունից հայտնում են, որ այդ շրջան այդ օրը իրենց աշխատակիցներից ոչ ոք չի մեկնել: Հարուցվում է քրեական գործ:

Մի քանի օր անց նոր ահազանգ է ստացվում ոստիկանություն, որ կացնի դաժանաբար հարվածներով սպանվել էր 12-ամյա Միքայելը, իսկ տանից անհետացել էր միայն 2 գրիչ: Նույն օրը կացնահարված գտան նաև 74-ամյա մի կնոջ: Տանից գողացվել էր 70 կոպեկ: Նույն քաղաքում հաջորդ զոհը դառնում է 15-ամյա մի աղջիկ, ով ստանալով կացնի մի քանի դաժան հարված հրաշքով ողջ էր մնացել: Տանից գեղացվել էր մի թաշկինակ ու 90 ռուբլի:

Ի վերջո ոստիկնության որոնումները արդյունք տվեցին, և պարզվեց, որ սարսափ առաջացնող Մոսգազ անունը կրող մոլագարն իրականում Վլադիմի Իոնեսյանն է: Նրան ձերբակալում են: Դատարանի այն հարցին, թե որն է եղել նրա շարժառիթը՝ դաժանաբար սպանելու մարդկանց, եթե նա չէր գողանում արժեքավոր ոչինչ, պատասխանը մեկն էր. «Ես դա սիրելի կնոջս համար եմ արել. նա սիրում է, երբ ես նրան փոքրիկ նվերներ եմ մատուցում»: Իր կատարած դաժան ու ոչ մարդկային սպանությունների համար Վլադիմիր Իոնեսյանը դատապարվում է մահապատժի և գնդակահարվում է 1964թ -ին՝ 26 տարեկան հասակում: