Ի՞նչ կապ ունի աշխարհի ամնահին կոշիկը հայկական լեգենդար գինու հետ

Բազմաթիվ փաստեր հայոց գինու մասին հայտնաբերվել են Արենիի քարանձավում իրականացվող հետազոտությունների արդյունքում; Այն գտնվում է Վայոց ձորի մարզի Արենի գյուղում Արփա գետի ափին։ Հայտնի է նաև «Թռչունների քարանձավ» անվանումով։ 2010 թ-ին այստեղ հայտնաբերվեց աշխարհի ամենահին կոշիկը։ 2011 թ-ի հունվարին հայտնաբերվեց նաև աշխարհի առաջին գինեգործարանը և  մ.թ.ա. 3900 թ-ին վերագրվող կանացի կիսաշրջազգեստ։

Դեռևս հեթանոսական ժամանակներից հայերի մեջ մի ավանդույթ կար` հազար բույսերից եփում էին անուշաբույր հեղուկ, այն կոչվում էր «մեռոն»: Մ.թ.1-ին դարում Տրդատ թագավորի կալվածքներում ապրող Պարգև անունով մի գինեգործ սովորեց այդ անուշաբույր հեղուկից սպիրտ թորել: 66թ. Տրդատը թագավորական շքախմբով և ընծաներով,նաև մեռոնով, ուղևորվում է Հռոմի կայսեր Ներոնի մոտ: Հռոմեացի պատմաբանների վկայությամբ, երբ Ներոնը մեռոն է համտեսում, ցնծում ու հրճվում է, մանավանդ, որ ըմպելիքը համահունչ էր իր անվանը:

Լեգենդները լեգենդ են մնում, դրանք իհարկե վկայում են գինեգործության մշակույթի վաղեմի առկայության մասին, սակայն դրանցից զատ կան բազմաթիվ փատեր ու վկայություններ, գիտականորեն ապացուցված տվյալներ, գինու հազարամյա անոթներ ու կարասներ, բազմաթիվ  արձանագրություններ, որոնք վկայում են՝ Հայաստանյան գինեգորխության շուրջ 6000 տարվա պատմության մասին։

Ըստ աստվածաշնչյան լեգենդի` մարդկությունը բացահայտեց գինու համը և առաջին անգամ զգաց, թե ինչ բան է գինուց արբենալը, երբ Նոյ Նահապետը ջրհեղեղից հետո Արարատ լեռան ստորոտին տնկեց խաղողի առաջին որթը: Նոյին գինու պատրաստման գաղտնիքը բացահայտել էր այծը, որը կերել էր խաղողի վայրի պտուղներ և հարբելու արդյունքում սկսել էր հրմշտել մյուս կենդանիներին: Վերոնշյալ դեպքից հետո էլ Նոյը Արարատ լեռան լանջերին խաղող տնկեց, և վերջինիս պտուղներից գինի ստացավ: Գինին այնքան համեղ ու դյութիչ էր, որ անգամ Նոյը չդիմացավ գայթակղությանը` «խմեց և արբեց»:

«Հայկական գինու առանձնահատկությունն այն է,  որ զգում ես այն, ինչ չես կարող արտահայտել բառերով»:                                                              Շառլ Ազնավուր