Հայոց այբուբենի առեղծվածները

Գիտնականները շարունակում են հետազոտությունները՝ հայկական այբուբենի հետ կապված վերջնական ճշտումներ անելու համար: Ու քանի դեռ որոշ բաներ բացահայտված չեն, շատերը հակված են հավատալու Պարիս Հերունու տեսությանը. հայերենի այբուբենի 19 տառեր ծագել են մ.թ.ա 12-10-րդ հազարամյակներում:

Հայոց այբուբենը, ոչ միայն հանդիսացել է պարզապես գրի միջոց, այլ իր մեջ ամփոփել է մի շարք առեղծվածներ և տիեզերական գիտելիքներ: Հայոց այբուբենի առանձնահատկությունների մասին խոսելիս պետք է շեշտել տառերի թվային արժեքը, քանի որ ըստ Պյութագորասի՝ թվերն են կարգավորում աշխարհը, և բոլոր ճշմարտությունները կարելի է գտնել թվերի մեջ:

Գոյություն ունի նաև յուրահատուկ ալգորիթմ քիմիական տարրերի հին հայկական անվանումների և քիմիական տարրեի պարբերական աղյուսակում հերթական համարների միջև:

Հայոց այբուբենն ուսումնասիրվել է բազմաթիվ գիտական, աստղաբանական և կրոնական ոլորտներում և հազարավոր գիտնականների կողմից: Եվ բոլորն էլ եկել են այն եզրակացության, որ հայոց այբուբենը շատ ավելին է, քան պարզապես հասարակ գրային համակարգ: