Հրանտ Դինք․Դավադրաբար սպանվածներից մեկը

Հրանտ Դինք պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիր, մտավորական և հասարակական գործիչ, ով հայտնի էր իր անվախ ելույթներով և համարձակ հոդվածներով։

1996 թ. Ստամբուլում հիմնադրել է «Ակոս» երկլեզու (հայերեն և թուրքերեն) թերթը՝ նպատակ ունենալով ներկայացնել թուրքահայության ծայրահեղ վիճակը, դառնալ նրանց խոսափողն ու իրավունքների պաշտպանը։ Ունի երեք զավակ։

Հրանտ Դինքը մեկն էր Թուրքիայում ապրող հայ մտավորականներից, ով, չնայած նրան, որ իր ամբողջ կյանքի ընթացքում սպառնալիքներ էր ստանում Թուրքիայում գործող ազգայնական խմբավորումներից, միևնույն է, մնում էր հանգիստ։ Նա միշտ իր մտահոգություններն էր հայտնում թուրքերի և հայերի միջև լարված հարաբերությունների վերաբերյալ։ Դինքը միշտ ընդգծում էր Թուրքիայում խոսքի ազատության, փոքրամասնությունների իրավունքների, և ընդհանուր առմամբ մարդու իրավունքների հարցը։ Նա թուրքերի և հայերի միջև խաղաղության կամուրջներ հաստատող միակ օղակն էր։

Դինքը բազմիցս հալածվել է ՝ իր հայկական ծագման և Հայոց ցեղասպանության մասին բացահայտ խոսելու համար, իսկ 2005 թվականին դատապարտվել է 6-ամսյա պայմանական բանտարկության։ 

«Տան մեջ փակված որդի նման էինք ապրում. հեռուստատեսությամբ լսում էինք մեր մասին ասվածները և ոչ մի բան չէինք կարողանում անել: Ընդվզում էինք, բղավում, ասում էինք, թե սուտ են այս բոլորը, բայց այդ մասին բարձրաձայն չէինք խոսում: Անհրաժեշտ էր ճեղքել պատնեշը, դրա կարիքը կար»- ասել է Դինքը;

ԵՎ ի վերջո  2007 թվականի հունվարի 19-ին ժամը 15:00-ին Ստամբուլում՝ «Ակօս» շաբաթաթերթի խմբագրության մուտքի մոտսպանվեց  հայտնի հայ ու մտավորական Հրանտ Դինքը։ Մարդասպանը հայտարարել էր, որ ինքը Անկարայի համալսարնի ուսանող էր, ով ցանկացել է հանդիպել Դինքին, բայց երբ նրա խնդրանքը մերժվել է, նա նրան սպասել է;

Հրանտ Դինք. «Ես մի մարդ եմ, ով հասկանում է սեփական ժողովրդի ապրած ցավը եւ կրում է այս բեռը»