Ո՞վ էր Մայքլ Ջեքսոնի հայ աշակերտը

Հայտնի ամերիկացի պարող և պարուսույց, ազգությամբ հայ Միհրան Կիրակոսյանը ծնվել է Երևանում 1985 թվականին:

Իր հագեցած կարիերայի ընթացքում Միհրանին հաջողվեց աշխատել այնպիսի աշխարհահռչակ արտիստների հետ, ինչպիսիք են Բրիթնի Սփիրսը, Ռիկի Մարտինը, Փինկը և փոփ երաժշտության թագուհի Մադոննան:

2004 թվականին հայ պարողը մասնակցեց շուրջ 4 օր տևած քասթինգի, որը համընկնում էր Մադոննայի նոր Re-invent ալբոմի հետ և ավելի քան երեք հազար դիմորդներից տասներկու լավագույնների թվում էր: Երգչուհին անձամբ է ընտրել պարողներին: Դրանից հետո Միհրանը մասնակցեց Մադոննայի բոլոր ելույթներին, այդ թվում`2006 թվականին Confessions շրջագայությանը:

Հայտնի է, որ Մայքլ Ջեքսոնը ամենամեծ ազդեցությունն է ունեցել Կիրակոսյանի կարիերայի վրա: Ընտրվել է որպես This Is It շրջագայության 12 պարողներից մեկը, սակայն այդ շրջագայության մեջ սահմանափակվել է պարել Մայքլ Ջեքսոնի պես, այլ ոչ թե իր ոճով:

Այսօր Կիրակոսյանը շատ հայտնի և հարգված պարող և պարուսույց է ամբողջ աշխարհում: