Պարզվում է՝ Բուշի կինը հայ է. ո՞վ է նա

Ամերիկյան ֆուտբոլի հայտնի խաղացող Ռեջի Բուշի կինը ազգությամբ հայ  Լիլիթ Ավագյան-Բուշն է: Նա մասնագիտությամբ պարուսույց է:

Ռեջի Բուշն ու Լիլիթ Ավագյանը հանդիպել են 2011 թվականին, իսկ երեք տարի անց ամուսնացել: Այժմ նրանք ունեն երեք երեխա՝ Բրիսեյսը, Ուրիան և Էյջիմանգը:

Լիլիթը համարվում է Հոլիվուդի ամենագեղեցիկ հայ կանանցից մեկը: Նա ներառվել է  Միացյալ Նահանգների պրոֆեսիոնալ ամերիկացի ֆուտբոլիստների ամենագեղեցիկ կանանց տասնյակում:

Ավագյանը վարում է առողջ ապրելակերպ և շատ ակտիվ է սոցցանցերում: Շատերը նրան համեմատում են Ռեջիի նախկինի՝ հայտնի Քիմ Քարդաշյանի հետ, ում հետ նա ժամադրվում էր 2007-ից 2010 թվականներին:

 Ի դեպ 2019թ-ին ինսթագրամյան իր էջում Լիլիթ Ավագյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է Լիլիթի դաջվածքը՝ Հայաստանի զինանշանի պատկերով: Լիլիթի այս քայլն արժանացել է հայ օգտատերերի հիացմունքին: