«Ռուսական այբուբենը ստեղծել են հայերը». գիտնական

Պարիս Հերունին իր աշխատանքում պնդում է, որ ռուսական այբուբենը ստեղծվել է հայերի ձեռքով: Նա միաժամանակ չի հերքում, որ այն ստեղծել են Կյուրեղ և Մեթոդիոս եղբայրները կամ ինչպես հեղինակն է նշում, Կիրիլը և Մեֆոդին:

Նրանք աստվածաբան բյուզանդացի միսիոներներ էին, ովքեր հիմք դրեցին սլավոնական գրին ու գրականությանը՝ այդ թվում նաև ստեղծելով այբուբենը: Նրանցից Կյուրեղն է հատկապես ձեռնամուխ եղել և ստեղծել գրերը, ապա եղբոր օգնությամբ հունարենից թարգմանել արժեքավոր գրականություն:

Հերունին, համադրելով մի շարք փաստեր, որոնց մասին, սակայն, չի նշում, ասում է, որ Կիրիլ և Մեֆոդի եղբայրները նույնպես հայեր են: Նրանց հայրն, ըստ գիտնականի, եղել է հայազգի կայսր Բյուզադիայում:

Ուսումնասիրելով փաստի իսկությունը՝ արդարացիորեն պետք է նշենք, որ բաց աղբյուրներում չկան տվյալներ այն մասին, թե Կյուրեղ և Մեթոդիոս եղբայրների հայրը կայսր է եղել և այն էլ՝ հայազգի: Սակայն գուցե գիտնականն ավելի՞ն գիտի: