Ո՞ր հայ լուսանկարիչն է լուսանկարել Ուինսթոն Չերչիլին, Ալբերտ Էյնշտեյնին, Հեմինգուեյին և այլոց

Նրա մասին շատ քիչ է խոսվել, և ցավալի է, որ ոչ բոլոր հայերն են նրան ճանաչում:

yusuf

Յուսուֆ Քարշը, ում անունը իրականում Հովսեփ էր, ծնվել է Թուրքիայի Մարդին քաղաքում: Ցեղասպանության ժամանակ նա ընդամենը 14 տարեկան է եղել, երբ ընտանիքով փախել են Հալեպ: Սակայն քույրը չի դիմացել և սովից մահացել է:

Ծնողները Հովսեփին որոշել են ուղարկել Կանադա՝ քեռու մոտ, որտեղ նա պետք է սովորեր և նոր կյանքով ապրեր: Ավելի ուշ, Հովսեփը քեռի Նաղաշի մոտ (ով ևս լուսանկարիչ էր), հաճախում է լուսանկարչության դասերի: Երբ արդեն հմտանում է իր մասնագիտության մեջ, գնում է Բոսթոն՝ սովորելու հայտնի լուսանկարիչ Ջոն Գարոյի մոտ:

Հովսեփին հաջողվել է լուսանկարել աշխարհի 100 նշանավոր մարդկանց ցանկից ուղիղ 51-ին: Սակայն նա առավել հայտնի է դարձել Ուինսթոն Չերչիլի լուսանկարով: Նա նաև լուսանկարել է Խրուշչովին, Եղիսաբեթ Երկրորդին, Կաստրոյին, Ալբերտ Էյնշտեյնին, Բեռնարդ Շոուին, Հեմինգուեյին և այլ նշանավոր մարդկանց:

karsh