Ո՞վ է եղել այն համարձակ հայը, ով ապտակել է թուրք զորավարին

Քչերը գիտեն այց պատմությունը, բայց սա մի ցնցող դեպք է, որը անհնար է մոռանալ։ Ապտակի հեղինակը հայ մեծանուն զորավար Անդրանկն է։ Նա ծնվել է 1865 թվականի փետրվարի 25-ին՝ Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում։ Անդրանիկ հայերեն նշանակում է՝ առաջնեկ։

Արևմտյան Հայաստանում Անդրանիկը մտել է հայտնի ֆիդայի Սերոբ Վարդանյանի (Աղբյուր Սերոբ) պարտիզանական ջոկատը և դարձել  թուրքական բանակայի դեմ պայքար մղող մի քանի պարտիզանական խմբերի ճանաչված ղեկավարը։ Գլխավորել է Սերոբին սպանող Բշարե Խալիլի սպանությունը։ Բաշե խալիլը մի քանի անգամ հուժկու ապտակ է ստացել Անդրանիկից, հետագայում փորձել է վրեժխնդիր լինել,բայց ապարդյուն, դա նրան չի հաջողվել։

Անդրանիկը ապտակել է նաև գեներալներ Տրուխինին ու Աբացիևին, Ռուբենին, Շիրվանզադեին, Բաղրամյանին, Միկոյանին։ Նրանցից շատերը երախտագիտությամբ են հիշում Զորավարի ապտակը, ինչպես Հ. Բաղրամյանը (նա ապտակը ստացել է 1918-ի մարտին, Սարիղամիշի մոտ գտնվող Խորասան գյուղում)։

 «Անդրանիկը կմնա հայոց պատմության մեծագույն ռազմիկներից մեկը, շրջապատված լեգենդային և անմահության դափնեպսակով»։
Միքայել Վարանդյան

Հետաքրքրաշարժ է նաև նաև Զորավարի ապտակը ռուսական  IV բանակային կորպուսի զորահրամանատար գեներալ Տրուխինին՝ 1915թ. հուլիսին։

Այն բանից հետո, երբ հրաման ստացվեց Վան-Վասպուրականը թողնելու մասին (իբր թշնամու գերակշիռ ուժերի հարձակման պատճառով), I կամավորական ջոկատի հրամանատար զորավար Անդրանիկը հեռագրով անմիջապես դիմեց Կովկասյան ճակատի շտաբի պետ գեներալ Յուդենիչին, որ ինքը իր կամավորներով և տեղի բնակչությամբ կարող է պաշտպանել Վանը, միայն թե իրենց ապահովեն զինամթերքով և լեռնային հրետանիով։ Յուդենիչը տվեց իր համաձայնությունը, բայց ահա նրա այդ հեռագիրը Տրուխինը թաքցրել էր։ Այդ մասին Անդրանիկին տեղեկացրեց Տրուխինի համհարզ կապիտան Արշակ Շահխաթունին (հայ նշանավոր դերասան, որը հետագայում 1928-ին Փարիզում նկարահանեց Զորավարին նվիրված ֆիլմ)։ Հետևեց Անդրանիկի ապտակը։ Դեռ ավելին՝ Անդրանիկը Աբասցիևի ոտքերի տակ նետեց Յուդենիչի հեռագիրը՝ հայհոյելով գեներալին։ Սա արդեն ավելին էր։ Չլիներ ռուս կազակների և կազակ գեներալ Բիչերախովի աջակցությունը, Զորավարը անպայման կկանգներ ռազմական տրիբունալի առաջ։ Բիչերախովի ջոկատում կային հայ կամավորականներ՝ Քեռու (Արշակ Ջավաֆյանի) գլխավորությամբ։

Զորավարը բոլորի աչքի առաջ ծեծի ենթարկեց IV բանակային կորպուսի հետախուզության պետի տեղակալ կապիտան Դևոյանին, որը չափազանցված տեղեկություններ էր հաղորդել թշնամու գերակշիռ ուժերի մասին։

Ռուս զորավար Յուդենիչը Անդրանիկի մասին ասալ է, որ նա «խենթի պես քաջ է»։