Աշխարհում առաջին կին դիվանագետը հայ էր. Ո՞վ է նա

Դիանա Աբգարը Աղաբեկյանների տոհմից էր, օրիրորդական անունը Անահիտ էր: Նա եղել է աշխարհում առաջին կին դիվանագետը, գրել է բազմաթիվ պատմվածքներ և պոեմներ, ինչպես նաև աչքի է ընկել իր հոդվածներով, որտեղ բարձրաձայնել է Հայոց Ցեղասպանության հարցը:

Diana_Abgarian

Ընտանիքը ապրել է Հնդկաստանում, նրանք արմատներով նորջուղայեցի էին: Դիանան ուսումնասիրել է հինդի և սանսկրիտ, ինչպես նաև տանը ինքնուս սովորել է հայերեն:

Այնուհետև, Դիանան ամուսնացել է Միքայել Աբգարի հետ, ով ևս նորջուղայեցի էր և ընտանիքի հետ ապրում էր Հնդկաստանում: Ավելի ուշ, նրանք տեղափոխվում են Ճապոնիա՝ մշտական բնակության: Ճապոնիայում Դիանան իր մեջ բացահայտում է գրելու տաղանդը, և սկսկում գրել հետաքրքիր պատմություններ՝ ճապոնացիների, իր կյանքի և հայերի մասին:

Դիանան Ճապոնիայում ապրել է 46 տարի: Նա տիրապետում էր անգլերեն, հայերեն, ճապոներեն, հինդի, չինարեն և պարսկերեն լեզուներին: Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունում` արձանագրային բաժնում Դիանային գործ են առաջարկում, որը շատ ճակատագրական է դառնում նրա համար: Շատ չանցած, Դիանան դառնում է աշխարհում առաջին կին դիվանագետը, ով ամեն ջանք գործադրում էր, որ Հայկական հարցը ճանաչելի դառնա:

Նրա ջանքների շնորհիվ՝ Ճապոնիան առաջին պետությունն էր, որ պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետության առաջին անկախացումը: