Հայերի և այլմոլորակայինների խորհրդավոր հանդիպումը Վանում

Գիտությունը շարունակում է պնդել, որ տեխնոլոգիական առաջընթաց հնագույն ժամանակներում չի եղել, բայց հնագիտական արտեֆակտերը և գրավոր աղբյուրները շարունակում են ցույց տալ, որ մեր մոլորակի վրա, ժամանակին մի շարք քաղաքակրթությունների գոյություն ունեցելուց զատ տեղի են ունեցել տիեզերական այցելուցյուններ: 

Մենք առայժմ հստակ չգիտենք թե տեխնոլոգիական զարգացման ինչպիսի մակարդակի կարող էին հասած լինել մեր հեռավոր նախնիները, սակայն կարող ենք պատկերացումներ կազմել Երկիր այցելաց տիեզերական հյուրերի մասին:Փաստերը ցույց են տալիս, որ հնում տարբեր ժողովուրդներ, այդ թվում հայերը ինր-որ կապ են ունեցել այլմոլորակայինների հետ։ Այսպես, ամբողջովին պատահականորեն Արևմտյան Հայաստանում հայտնաբերվել է արտեֆակտ։ Այն այժմ գտնվում է Ստամբուլի թանգարանում։

Խոսքը ամենահայտնի արտեֆակտներից մեկի մասին է, որը մեկ անգամ ևս ապացուցում է, որ Երկրի վրա կամ եղել է շատ բարձր քաղաքակրթություն, կամ Երկիր են այցելել այլմոլորակայիններ:

Բացի այդ, չգիտես ինչու մինչ օրս թանգարանի աշխատակիցները չեն կարողացել որոշել քարե փորագրված այդ արձանիկի ստեղծման մոտավոր տարեթիվը, որի պատկերը անհավանական նմանություն ունի ժամանակակից տիեզերանավի հետ: Հանելուկային գտածոն, որը հայտնաբերվել է Վանա լճից ոչ հեռու գտնվող Թոպրակալա կոչվող վայրում, իր անսովոր տեսքի համար ստացել է «Շաթլ» անունը: Մ.թ.ա. 9-րդ դարում այստեղ էր գտնվում Ուրարտական պետության մայրաքաղաք Տուշպան:

Այդ քաղաքից մեր օրերում պահպանվել են միայն Վանի ժայռի վրայի հին ամրոցի մնացորդները: Ժայռի ստորոտում պահպանված պատերը պատրաստված են հսկայական սրբատաշ քարերով:

Շինարարության այս մեթոդը համարվում էր լեգենդար դեռ Հին Հունաստանի օրոք և վերագրվում էր հսկայական Կիկլոպներին: Կիկլոպյան որմնադրության նմանօրինակ կառույցների կարելի է հանդիպել, Պերուուի Մաչու Պիկչույում և այլ նախակոլումբական քաղաքակրթությունների շինություններում:

Արդյո՞ք պատահական է, որ հենց նման արտասովոր վայրում է հայտնաբերվել անչափ տարօրինակ արտեֆակտ՝ տիեզերանավի տեսքով։

Ըստ Զաքարիա Սիթչինի կարծիքի, այդ արձանիկը անչափ նման է տիեզերանավի, որի մեջ նստած է տիեզերագնաց, իսկ նրա արտաքին տեսքը և հագուստը ոչ մի կապ չունի ուրարտական հինագույն բնակիչների հանդերձանքի հետ: Համացանցում կարելի է գտնել այս արտեֆակտի ընդամենը մի քանի լուսանկար և ցավոք հայտնի չէ թե որտեղից են դրանք հայտնվել՝ Սիթչինի գրքերից, թե մեկ այլ աղբյուրից: