Այս երկվորյակ եղբայրները հայեր են. Տեսեք, թե ինչ են արել նրանք

Ալբերտ և Ալեն Հյուզ եղբայրները երկվորյակներ են, նրանք Ամերիկայում հայտնի սցենարիստներ, պրոդյուսերներ և կինոռեժիսորներ են:

Ծնվել են Ամերիկայի Միչիգան նահանգում: Նրանց հայրը աֆրոամերիկացի է, մայրը՝ ամերիկահայ, ում ընտանիքը իրանահայեր էին: Փոքր տարիքից շատ են սիրել իրենց մասնագիտությունը, այդ պատճառով մայրը 12 տարեկան հասակում նրանց տեսախցիկ է նվիրել:

hugh brothers

Նրանց սերը այս ամենի հանդեպ այնքան մեծ էր, որ իրենց տարիքի երեխաները ժամանակը անցկացնում էին խաղալով, իսկ նրանք անընդհատ տեսախցիկով կարճամետրաժ հոլովակներ էին նկարում: Դպրոցն ավարտելուց հետո եղբայրները սովորել են Լոս Անջելեսի քաղաքային քոլեջի կինոդպրոցում:

Հյուզ եղբայրների առաջին ֆիլմը՝  «Սպառնալիք 2։ Հասարակություն»-ը, առաջին անգամ ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում: Նրանց մյուս ֆիլմերը ցուցադրվել են նաև Նյու Յորքի կինոփառատոնում և «Սանդենս» կինոփառատոնում:

Եղբայրները իրենց փորձել են երաժշտության մեջ, ինչպես նաև նկարահանել են մի քանի գովազդներ: Նրանց գովազդներից երկուսը արժանացել են 44 մրցանակի, այդ թվում՝ 4 «Կլիոյի»:

« Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում Ալլեն Հյուզը Հայաստանում էր: Նա նշեց, որ շատ ուրախ է Հայաստան` իր մոր հայրենիքը այցելության համար:

 «Հայաստան կատարած իմ այցի ընթացքում ես փորձում եմ հնարավորինս շատ բաներ տեսնել, քանի որ պետք է զեկույց ներկայացնեմ իմ հարազատներին», — ասաց նա: