Ճանաչենք մեր հերոսներին. ինչն էր ֆուտբոլիստ Լեռնիկ Ղազարյանի մահվան պատճառը

Հոկտեմբերի 17-ի առավոտյան կյանքից հեռացավ «Շիրակ» ՖԱ-ի ֆուտբոլիստ Լեռնիկ Ղազարյանը: Նա սեպտեմբերի 5-ին ավտովթարի հետևանքով ծանր մարմնական վնասվածքներ ստանալուց հետո հայտնվել էր կոմայում։

Ավտովթարը տեղի էր ունեցել Շիրակ գյուղից դեպի Վանաձոր ավտոճանապարհին՝ Շիրակ գյուղի վարչական տարածքում. Nissan Teana մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին:
Չնայած ավտովթարից մի քանի օր անց «Շիրակ» ՖԱ–ն գրել էր, որ Լեռնիկի մոտ դրական տեղաշարժ կա, այնուամենայնիվ, բժիշկները չկարողացան փրկել երիտասարդ ֆուտբոլիստի կյանքը:


Նշենք, որ Լեռնիկ Ղազարյանը ծնվել է 2000թ հուլիսի 21-ին, Գյումրիում։ Նա «Շիրակ» ՖԱ-ի սան էր, իսկ 2017թ մեկ հանդիպում էր անցկացրել Հայաստանի Մ-18 հավաքականում։

Լեռնիկը նաև քառօրյա պատերազմի հերոս է: