Վերհիշենք մերօրյա հերոսների փրկության պատմությունը

Պատերազմի ժամանակ տղաները Հադրութում էին, որտեղ սարի վրա մնացել են մեկ օր, բայց թշնամու անսպասելի հարձակումից քիչ-քիչ սկսել են նահանջել: Արթուրի խոսքերով մոտ 100 հոգի չեն հասցրել նահանջել, ու բոլորը հայտնվել են մի փոսի մեջ: Դրանից հետո 6 հոգով շրջափակման մեջ են եղել 70 օր:

Այդ օրերի ընթացքում ցերեկները տների երկրորդ հարկում կամ ձեղնահարկերում էին պատսպարվում ու իրար հետ էլ շշուկով կամ ժեստերի լեզվով խոսում՝ փորձելով ամեն կերպ անձայն մնալ: Իսկ գիշերները հիմնականում ուտելիք էին փնտրում ու տեղաշարժվում մի տեղից մյուսը:

Բայց պատերազմի ավարտից հետո ավելի վտանգավոր էր գյուղում մնալը, ու տղաները որոշում են գյուղից դուրս գալ ու շարժվել դեպի Իրան ու անցնել Արաքս գետը՝ իրենց հետ վերցնելով ձեթով պատրաստած բրինձ, շշերով մուրաբա ու կոմպոտ:

Քայլել են ուղիղ գծով ավելի քան 40 կիլոմետր, բայց դե սարերի վրայով քայլելու, երբեմն մոլորվելու արդյունքում տղաների անցած ճանապարհը ավելի քան 60 կիլոմետր էր: Արդյունքում 6-ի ոտքերն էլ ցրտահարվել էին, որովհետև սարերում արդեն ձյուն էր եկել:

Մտան ինչ-որ գյուղ, Արմանը պարզում է, որ կապ կա ու զանգում եղբորը, հետո պաշտպանության նախարարություն:

Դեկտեմբերի 20-ին ռուսական խաղաղապահ ուժերի, Կարմիր խաչի և Արցախի արտակարգ իրավիճակների նախարարության օգնությամբ 6 զինծառայողները դուրս են բերվել շրջափակումից ու հայրենիք վերադարձել:

Այդ 6 զինծառայողներն են Արման Արմաղանյանը, Դավիթ Սահակյանը, Արթուր Հարությունյանը,Նիկոլայ Ստեփանյանը, Ռուսլան Թումանյանը, Արսեն Այվազյանը: