Անհնար է կարդալ և չհուզվել. 7 ամյա Նարեի նամակը զինվոր եղբորը

Մենք ունենք հազարավոր հետևորդներ և հաճախ է պատահում, երբ նրանցից որևէ մեկը ուղարկում է իր նամակը, կամ իր եղբոր, որդու, ամուսնու նկարը և խնդրում տարածել: Մենք աշխատում ենք հնարավորության սահմանում միշտ տարածել այդ նյութերը, բայց կոնկրետ այս նյութը, որը մենք արդեն տարածել են, խնդրում ենք, որ յուրաքանչյուր կարդացող տարածի, որպեսզի այն հնարավորինս շատ մարդ տեսնի:

nare

Մեր փոքրիկ հետևորդներից մեկը՝ Նարեն, իր մայրիկի միջոցով մեզ խնդրել էր հրապարակել իր նամակը ուղղված այժմ ծառայության մեջ գտնվող իր եղբորը՝ Հայկին: Այս նամակը իրոք ցնցել էր մեր թիմին: Կարծում ենք այս նամակից չհուզվելու համար պետք է քար սիրտ ունենալ:

Ահա մեր սիրելի 7 ամյա Նարեի նամակը.

hayk

«Բարև ապեր, ոնց ես: Գիտեմ, որ հիմա կհարցնեիր ես ոնց եմ, դրա համար ասում եմ, որ լավ եմ: Դպրոցում լավ եմ սովորում, որ դու ինձանով հպարտանաս: Ապեր ես գիտեմ, որ դու հիմա մեր հայրենիքն ես պաշտպանում թշնամուց ու սահմանին կանգնած ես, ու դրա համար շատ եմ վախենում: Ես լսել եմ, որ լիքը քո պես ապերների թշնամին սպանել է: Քեզ չի սպանի չէ, դու ուժեղ ես չէ:

Ապեր ես գիտեմ, որ դու շատ ուժեղ ես ու հայրենասեր, բայց խնդրում եմ զգույշ կլինես հա: Խնդրում եմ քեզ լավ նայի ու առողջ հետ արի: Հիշո՞ւմ ես, որ քեզ ջղայնացնում էի, չէի թողում դաս անես, կամ առավոտները քնես: Խնդրում եմ տուն արի ու խոստանում եմ, որ էլ չեմ անի ոչ մի չարություն, միշտ քեզ կլսեմ: Դու մենակ տուն արի հա խնդրում եմ:

Մեր դասարանի Մարինեի ապերն էլ էր ծառայում: Մարինեն ասում է, որ իր ապերին թշնամին սպանել է: Դրա համար ես շատ եմ վախենում: Խնդրում եմ զգույշ եղի: Քեզ շատ եմ սիրում: Քո փոքրիկ քույրիկ Նարե»:

nare hayk

Իհարկե ցավալի է, որ մեր երեխաներն արդեն 7 տարեկանում նման բաներից են խոսում և նման վախեր ունեն: Իր խաղն ու դասը թողած երեխան մտածում է զինվոր եղբոր առողջության ու անվտանգության մասին:

Իսկ Հայկին մաղթում ենք բարի ծառայություն և բարի վերադարձ: Աստված պահապան քեզ եղբայր: