Արգենտինայի ամենահայտնի թենիսիստներից մեկը հայ է

Նա Դավիթ Նալբանդյանն է, ով ապրում է Արգենտինայում ու համարվում է Արգենտինայի բոլոր ժամանակների լավագույն թենիսիստներից մեկը: Դավիթ Նալբանդյանին այնքան են սիրում իր քաղաքում ու երկրում, որ դեռ մանկուց ի վեր նրան անվանել են «Դավիթ արքա»:

Դավիթի պապիկը ծնվել է Արևելյան Հայաստանում, որը հանդիսանում էր Ռուսականկայսրության մի մաս: Երբ սկսվեցին ջարդերը, որից անմասն չմնացին նաև արևելահայերը, Գևորգ պապը, ով այդ ժամանակ անչափահաս էր, միայնակ հասավ Ֆրանսիա: Նա կորցրել էր թե՛ մորը և թե՛ հորը:

david nalbandyan

Ֆրանսիայից տեղափոխվեց Արգենտինա՝ ի վերջո գտնելով որոշ բարեկամների: Այնտեղ էլ ամուսնացավ ու ընտանիք կազմեց՝ Գևորգից դառնալով Խորխե:

Պահպանելով հայկականությունը նա միշտ էլ պատմել է հայերի մասին պատմություններ իր թոռներին ու երեխաներին: Ինչպես նաև Դավիթին, ով Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի վարկանշային աղյուսակում գրաովում է երրորդ հորիզոնականը և հաղթող է ճանաչվել մի շարք հեղինակավոր մրցույթներում:

Դավիթը չի մոռանում իր արմատների մասին: Նա արդեն եղել է Հայաստանում և հույս հայտնել, որ կրկին կվերադառնա: