Աշխարհահռչակ ZILDJIAN ընկերությունն իր մեջ կուտակել է Zildjian-ների 17 սերնդի հարուստ փորձն ու գիտելիքները. Ի՞նչ են արտադրում նրանք

Պոլսում և այժմ Մասաչուսեթսում հիմնված հայ  Զիլջյանների ընտանիքը վերջին 400 տարիների ընթացքում ծնծղաներ է պատրաստում: Առաջին ծնծղան (երաժշտական գործիք)  ստեղծեց ալքիմիկոս Ավետիս Զիլջյանը, ով փորձում էր մետաղը վերածել ոսկու: Փոխարենը, նա ստեղծեց անագի, պղնձի և արծաթի համաձուլվածք, որը երաժշտական ​​հնչողություն է տալիս՝ առանց փշրվելու: Այս խառնուրդի բաղադրատոմսը ընտանեկան գաղտնիք է և փոխանցվել է սերնդեսերունդ:

mailservice

Zildjian ֆիրմայի արտադրանքը շարունակվում է դարեր շարունակ և իր մեջ կուտակել է արդեն Zildjian-ների 17 սերնդի կուտակած հարուստ փորձն ու անսպառ գիտելիքները:

1623 թ. 50-ամյա Զիլջիյան Ավետիս I-ը Սուլթանի հովանավորությամբ ստանում է երաժշտական հատուկ գործիք պատրաստելու և պալատից դուրս ծնծղաներ կոփելու արտոնագիր և Կոնստանդլուպոլսի Սամաթիա արվարձանում դարբնոց հիմնում ու սկսում իր գործը ծնծղայաշինության ասպարեզում:

Այսօրվա դրությամբ Zildjian-ների ֆիրման իրավացիորեն համարվում է ընտանեկան հնագույն ձեռնարկությունը Ամերիկայում և Կանադայում: