Երաժշտական տվյալներն ինձ անցել են ազգությամբ հայ հորիցս. կոմպոզիտոր Դոբրինինի անկեղծ խոստովանությունը

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Դոբրինինը «Ազնիվ խոսք» ծրագրում Յուրի Նիկոլաևի հետ խոսել է իր հայկական ծագման մասին:

Զրույցի ընթացքում Դոբրինինը խոսել է իր ընտանիքի, հայկական արմատների և իր երաժշտական ​​կարիերայից: Պատասխանելով Նիկոլաևի այն հարցին, թե ինչ նշանակություն ունի «Փառք» բառը, Դոբրինինը խոստովանեց, որ իր անունը ավելի շուտ տուրք էր նացիստների նկատմամբ Խորհրդային Միության հաղթանակին:

«Փառքը հաջողության հասկացություն է: Ես հետաքրքրվել եմ, թե ինչու են ինձ Վյաչեսլավ անվանել: Ես ծնվել եմ 1946 թվականին, պատերազմից հետո, իսկ այդ ժամանակահատվածում «փառք» բառը ամենից շատն էր օգտագործվում. «փառք ժողովրդի, փառք հաղթողի »,- ասել է Դոբրինինը:

Ժողովրդական արտիստը հանրությանը պատմեց նաև այն մասին, թե ինչպես են հանդիպել իր ծնողները:

«Մայրս ամբողջ պատերազմին մասնակցեց որպես կամավոր: Նա այնտեղ հանդիպեց հայրիկիս, նրանք միասին անցան պատերազմի մի մասը, հետո ամուսնացան: Պատերազմն ավարտվելուն պես մայրս վերադարձավ Մոսկվա, իսկ հայրս, ով ազգությամբ հայ Է, ուղարկվեց Հեռավոր Արևելք: Նա չգիտեր, որ մայրս հղի է: Հայրս միանգամից վերադարձել է Հայսատան: Ծնողներիցս միայն մեկ լուսանկար ունեմ զինվորական համազգեստով: Հորս տեսել եմ միայն լուսանկարում, մենք չենք շփվել, բայց նա իմ մասին իմացել է»:

Ի թիվս այլ բաների, կոմպոզիտորը բացահայտեց իր երաժշտական ​​տաղանդի գաղտնիքը:

«Ես բնությունից տրված երաժշտականություն ունեմ, որովհետև հայրիկը, ինչպես ասում են, շատ լավ էր երգում»,- խոստովանեց արտիստը:

Հայտնի երաժիշտն ավարտել է Մոսկվայի պետական ​​համալսարանի արվեստի տեսության ֆակուլտետը: Նա ունի դուստր և «երաժշտական» թոռնուհի, ով ապրում է ԱՄՆ -ում և հետևում է իր պապի հետքերին: