Հայ կանայք Ռուսաստանում և Հայաստանում. ի՞նչն է տարբեր նրանց կյանքում
Բնակության վայրը հետք թողու՞մ է բնավորության վրա: Անկասկած: Բնակության երկիրը թելադրու՞մ է իր կանոնները: Իհա՛րկե: Ռուսաստանում բնակվող հայ կանայք որոշ չափով տարբերվում են հայաստանցի իրենց հայրենակիցներից:
Հիմնական տարբերությունը մտածելակերպի մեջ է:
Տեղափոխվելով Ռուսաստան կամ ծնվելով այնտեղ` հայերն ընտելանում են ռուսական մտածելակերպին և կյանքի նորմերին: Հայաստանում բնակվող հայ ընտանիքները համեմատաբար ավելի խիստ են, իսկ Ռուսաստանում բնակվողները՝ մեծամասամբ աչք են փակում մի շարք սովորույթների վրա:
Հայաստանից դուրս սփյուռքը փորձում է միասին մնալ. հաղորդակցվել ազգակիցների հետ, միմյանց ավելի մոտ ապրել, նաև ամուսնանալ հիմնականում ազգությամբ հայ մարդկանց հետ:
Բայց ռուսի հետ ամուսնանալը մեղք չի համարվում, հայերը չեն դատապարտի նման միությունը: Ճիշտ է, հարսի հայրը կարող է դեմ լինել դստեր ընտրությանը, բայց վերջինիս դեմ գնալը դժվար թե ստացվի: Խորհրդային Միության փլուզումից հետո հարսի և փեսայի ծնողների համաձայնությամբ ամուսնությունները սովորական էին, այսօր հայ կանայք չեն համաձայնի ամուսնանալ չսիրած տղամարդու հետ:
Այնուամենայնիվ, Հայաստանի որոշ մարզերում դեռևս պահպանվում է ընտանիքի կողմից ընտրված անձի հետ դուստր ամուսնացնելու ավանդույթը, իսկ Ռուսաստանի Դաշնության տարածքում նման բան չկա: