Հայաստանում մամոնտ է հայտնաբերվել

Պատմաբան Խ. Սամվելյանի աշխատություններում նշվում է այն մասին, որ Հայաստանում ապրել են մամոնտներ:  Երևանի երկրաբանականա թանգարանում անգամ պահվում են նրանց կմախքները:

Մեր օրերում կատարված հնէաբանական հետազոտությունները ապացուցեցին այս փաստը: Այդ ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է փղերի երեք տեսակ՝ գոլոնտերյան փիղ, անտառային կամ Աֆրիկյան փիղ և մամոնտ։ Այս բացահայտումը հայ գիտաշխատողներն արել են 2013 թվականին:

mamont

Հայտնաբերված գոլոնտերյան փղերի հասակը կազմել է մոտ հինգ մետր: Դրանք հայտնաբերվել են Գյումրիում: Ըստ թվագրման, դրանք ունեն մոտ 600. Հազար տարվա վաղեմություն:

Անտառային կոչվող փիղը, որ համարվում է հազվագյուտ տեսակ, հայտնաբերվել է Նորաբաց գյուղում՝ Արարատի մարզում:

Իսկ մամոնտը նույնպես հայտնաբերվել է Հայաստանի տարածքում: Նրանից պահպանվել են միայն կմախքն ու առաջին ողը: Մասնագետները կարծում են, որ դա հազվագյուտ համարվող բրդոտ մամոնտն է, որ փաստորեն նախկինում ապրել է Հայաստանում: