Ի՞նչ ասաց աշխարհահռչակ Հենրի Ֆորդն Ալեք Մանուկյանին առաջին հանդիպման ժամանակ

Աշխարհում շատ-շատերին է հայտնի, որ տաք և սառը համակարգերով ծորակները մարդկության համար ստեղծել է մեծանուն հայ Ալեք Մանուկյանը: Քչերին է հայտնի, սակայն, որ Մանուկյանն իր կարիերայի սկզբնական փուլում իր առաջին պատվերները ստացել է ոչ ավել, ոչ պակաս, քան ամերիկացի արդյունաբերական և բիզնես մագնատ Հենրի Ֆորդից: Վերջինս, հիացած Մանուկյանի կատարած աշխատանքով, նրան ասել է. «Երիտասարդ, Դուք հեռուն կգնաք»: Այս նախադասությունն իսկական մարգարեություն էր:

1929 թ. Մանուկյանը հիմնեց Մասկո ընկերությունը, որը մի քանի տարի անց ծաղկեց և լայնածավալ արտադրանք սկսեց: Ալսօր Մանուկյանների ընտանիքին է պատկանում Մասկո ընկերության 7%-ը, որն ավելի քան բավական է այն լիովին տնօրինելու համար:

Ընկերություն, որն ունի տարեկան մոտ 11 միլիարդ դոլարի եկամուտ և ամսական արտադրում է ավելի քան մեկ միլիոն ծորակ:

Երկար տարիներ Ալեք Մանուկյանը Հայկական Ընդհանուր Բարեգործական Միության նախագահն էր:

Մանուկյանն ամուսնացած էր Մարի Տատյանի հետ: Մահացել է 1996 թ.: Երևանի փողոցներից մեկն անվանակոչել են ի պատիվ այս մեծ հայի:

Ի դեպ, հենց Ալեք Մանուկյանին է պատկանում նաև պաղպաղակի կոնի, այսինքն վաֆլիի գյուտը: