Քո կյանքը չէր լինի այնպիսին ինչպիսին կա, եթե չլիներ այս հայի գյուտի

1927 թ. Ամերիկացի Ֆիլո Ֆարնսվորթը մարդկությանը ներկայացրեց աշխարհում առաջին հեռուստացույցը: Իսկ 1955 թ. Միացյալ Նահագների ընտանիքների կեսն արդեն տներում ուներ սև-սպիտակ համակարգով հեռուստացույց:

Իսկ ո՞վ է մարդկությանը նվիրել առաջին գունավոր հեռուստացույցը: Աշխարհում այս հարցի պատասխաննի համար նշվում են մի քանի անուններ, որոնց թվում՝ նաև հայազգի Հովհաննես Ադամյանի անունը:

Հովհաննես Ադամյանը ծնվել է 1879թ. հայազգի նավթարդյունաբերողի ընտանիքում, ուսանել է Բաքվում, ապա տեղափոխվել Շվեյցարիա: Նրան բախտ է վիճակվել սովորելու եվրոպական լավագույն համալսարաններում: Տեխնիկական գիտություններից բացի, Ադամյանը հետաքրքրված  էր նաև ճարտարապետությամբ և գեղանկարչությամբ: Նա Գերմանիայում հիմնադրում է սեփական լաբորատորիան, իրագործում գունավոր պատկերը լարի միջոցով մոտ 600կմ հաղորդելու առաջին փորձը:

1925 թ. Հովհաննես Ադամյանը Երևանի Պետական Համալսարանի լաբորատարիայում պատրաստել և ցուցադրել է Հեռատես եռագույն պատկերման սարք,  համակարգ, որն ընդունվել է որպես կայուն համակարգ և գործածվել գունավոր պատկերներ ցուցադրելու համար:

Այսպիսով, այսօր ունենալով այսքան գունեղ պատկերներով հեռուստացույցի համակարգ, աշխարհը պարտական է ոչ ավել ոչ պակաս, քան հայազգի ինժեներ Հովհաննես Ադամյանին: