Սևանա լիճը, որպես կյանքի սկզբնաղբյուր և լճի հատակում հայտնաբերված հնագույն նավի առասպելը
Սևանի հատակին 15-30 մետր խորություններում «Արմդայվինգի» սուզուրդները կոշտ, քարացած զանգվածներ են տեսել։ Դրանք Ստրոմատոլիտներ կամ՝ միկրոբիոլիտներ են։

Օտարալեզու աղբյուրներից տեղեկանում ենք, որ այդ գոյացությունները երկիր մոլորակի վրա կյանքի առաջին պարզունակ ձևերի և քիմիական միացությունների արդյունքում են ձևավորվել, ցիանոբակտերիաների, կամ՝ կապտականաչ ջրիմուռների, ջրի ու արևի էներգիայի շնորհիվ թթվածին են սինթեզել և երկիր մոլորակի վրա ստեղծել թթվածնային միջավայրը, հանդիսանալով կյանքի սկզբնաղբյուրը։ Դրանց մեծ մասը թաքնված է ավազի շերտի տակ, որոնք անտեսանելի են դառնում և ունեն 2 -3 մետր տրամագիծ։ Այդ զանգվածների զարգացման համար անհրաժեշտ է ջրային միջավայր, լույս, CO2 գազ և ջրում մագնեզիումի ու կալցիումի պարունակություն, որն էլ և առկա է Սևանա լևում։
Սա էլ հաստատում է, այն փաստը, որ կյանքը առաջացել է հայկական լեռանաշխարհում՝ Սևանա լճի հատակում։

Հայ երկրաբանները Ֆրանս –հայկական Ստորջրյա սուզումների և հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Կլոդ Թուլումջյանի և սուզորդներ Ստեֆան Կոջայանի, Վահե Մելքոնյանի, Մամիկոն Հակոբյան հետ համատեղ 2010 թ-ից հետազոտում են ստորջրյա Սևանի ավազանը:
Կատարված հետազոտությունների արդյունքում Սևանա լճի հատակին նավ են հայտնաբերել: Ենթադրվում է, որ այն Բագրատունյաց Աշոտ Երկաթի նավերից մեկն է, որոնցով սակավաթիվ հայ զինվորները Սևանա կղզուց դեպի ափ նավարկելով ու նետահարելով հաղթեցին ու փախուստի մատնեցին Բեշիրի զորքերին: