Սենսացիա․ Ի՞նչ է հայտնաբերվել հայկական կոնյակի սիրահարի կալվածքում

Սա ուղակի սենսացիա է և կարող է պատճառ հանդիսանալ՝ բազմաթիվ գաղտնիքների բացահայտման։

Մեծ Բրիտանիայի նախկին լեգենդար վարչապետ Ուինսթոն Չերչիլի տանը՝ Բլեյնհեյմի կալվածքում, մի շարք առեղծվածային սենյակներ են հայտնաբերվել։ Այդպիսի սենյակներ են հայտնաբերվել  նաև կալվածքի այլ տեղամասերում՝ Բլեյնհեյմի լճակը չորացնելուց հետո։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Հայտնի է, որ հենց Բլեյնհեյմի կալվածքում է ծնվել հայկական կոնյակի սիրահար Ուինսթոն Չերչիլը 1874 թվականին։ Այստեղ էլ նա 1908-ին առաջարկություն է արել իր կնոջը՝ Քլեմենթինա Հոզիերին։ Լիճը չորացնելուց հետո պարզ է դարձել, որ լճի հատակին կա շինություն՝ բաղկացած 30 սենյակներից, որը ջրածածկ է արվել դեռ 1760-ական թթ ճարտարապետ Լանսելոտ Բրաունի կողմից ։

Ներկայումս պատմաբաններն ու այլ մասնագետներ ուսումնասիրում են 18-րդ դարի ջրասուզ արված շինությունը։ Դեռևս չեն հայտնաբերվել ապացույցներ, որ այդ սենյակները երբևէ օգտագործվել են, թե՞ ոչ։ Բլեյնհեյմի կալվածքը համարվում է Անգլիայի խոշորագույն պարտեզային համալիրներից մեկը։ Գտնվում է Օքսֆորդշիրի կոմսությունում։