Ի՞նչ կապ ունենք հայերս Երուսաղեմի ստեղծման հետ. հայ գիտնականի բացահայտումը

Այս տեսակետը առաջ է քաշում գիտնական Պարիս Հերունին՝ իր «Հայերը և հնագույն Հայաստանը» աշխատության մեջ: Ըստ նրա՝ հայերը մեծ գործեր են արել Սիրիայում, Լիբանանում ու Պաղեստինում:

Սակայն ամենամեծ գործերից մեկը հենց Երուսաղեմ քաղաքի հիմնումն է, որը  ևս Հերունին հայերին է վերագրում:

Հերունին նաև նշում է, որ Պաղեստինի բնակիչները պաշտում էին հին հայկական աստվածներին: Օրինակ՝ Վահալ աստծուն, որ նույն է, թե Վահագնը, և Աստարտա աստվածուհուն, որ նույնն է, թե Աստղիկը:

erusaxem1

Երուսաղեմի հիմնման մյուս աղբյուրներում այս վարկածը նշված չէ: Քաղաքը, որն այժմ համարվում է Իսրայելի մայրաքաղաքը, նախկինում համարվել է հեբուսացիների բնակավայր, իսկ հայերի մասին այստեղ առհասարակ խոսք չկա:

Հերունին նշում է, որ այժմ էլ Լիբանանում, Պաղեստինում ու Սիրիայում ապրում են շատ հայեր կամ հայերին մոտիկ այլ քրիստոնյաներ: Այս ասելով՝ նա հավանաբար նկատի ունի այն մարդկանց, ովքեր լիարժեք հայ չեն, սակայն կրում են հայերի գեներ: