Հնագետները Սևանա լճի հատակին հնագույն քաղաք են հայտնաբերել

Հնագետները Սևանա լճի հատակին հայտնաբերել են հնագույն բնակավայրի ավերակներ։ Մասնագետները կարծում են, որ քաղաքը ջրի տակ է անցել հազարամյակների ընթացքում։

Ստորջրյա քաղաքը պարունակում է «քարե փորագրություններ, ինչ-որ գրեր, թաղման վայրեր և նույնիսկ մեծ «բետոնանման» սալիկներ, որոնք փողոցներ են հիշեցնում»: Այլ արտեֆակտներ, ինչպիսիք են կերամիկան, կենցաղային տարբեր իրեր և նույնիսկ ընտելացած և վայրի ձիերի ոսկորները, նույնպես հայտնաբերվել են:

Դայվերների թիմը 6-ից 7 մետր խորության վրա հայտնաբերել էր բիզոնի 10 000-ամյա ոսկոր։ Ոսկորը, ըստ երևույթին, բիզոնի ողնաշարի մի մասն է: Սա միակ դեպքը չէր, քանի որ Սևանա լճում արդեն հայտնաբերվել են հնագույն բիզոնների ոսկորներ, իսկ դա նշանակում է, որ լճի շուրջ անտառներ են եղել, քանի որ անտառներում սովորաբար բիզոններ են բնակվել:

Սևանա լիճը հնագիտության գանձարան է։ Աշխարհում պահպանված հնագույն կառքերից ու կառամատույցներից մի քանիսը տարիներ առաջ են հայտնաբերվել Սևանա լճի ափին։ Սևանա լճում և նրա շուրջ հայտնաբերված հարյուրավոր գտածոներ ներկայումս պահվում են Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի կենսաբանության և կենդանաբանության ինստիտուտներում: Հետազոտողներն ասում են, որ Սևանա լիճն ուսումնասիրվել է միայն մոտ 1%-ով, և որ պատրաստվում են հարյուրավոր նոր հետազոտություններ: