Ի՞նչն է այս կնոջ Հայաստան գալու պատճառը. նա առաջին անգամ է Հայաստանում

ՌԴ սենատոր Նատալյա Կոսիխինան Հայաստանում է: Նա Հայաստան է եկել ռուսաց լեզվի զարգացմանն ուղղված հնարավոր համագործակցության նպատակով։

Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան այցելած հյուրերից շատերը, այդ թվում Կոսիխինան, առաջին անգամ էին այստեղ, բայց այն, ինչ տեսան նրանք, «ստիպում» է վերադառնալ: ՌԴ սենատոր Նատալյա Կոսիխինան համաժողովի ռուսական խմբի կազմում առաջին անգամ է Հայաստանում, սակայն նույնիսկ մեկ օրը բավական է Հայաստանին սիրահարվելու համար:

Այդ մասին Նատալյան ասում է.

«Այն, ինչ Հայաստանում տեսա մեկ օրվա ընթացքում, առիթ է նորից վերադառնալու։ Մեկ օրում այսքան էմոցիա՝ անբացատրելի է: Արդեն վաղը մեկնում եմ, բայց արդեն իսկ հաջորդ այցի համար ծրագրում եմ իմ այցը Հայաստան՝ ընտանիքով ու երկարաժամկետ: Հրաշալի երկիր է, հրաշալի մարդիկ, ճարտարապետությունը, բնությունը՝ իրոք միայն բարի ու դրական էներգետիկա ես ստանում»:

Նա Հայաստան է եկել գիտության, մշակույթի ու կրթության հանձնաժողովի կազմում՝ կրթական ու մշակութային հաստատությունների հետ ռուսաց լեզվի զարգացմանն ուղղված հնարավոր համագործակցության նպատակով՝ առկա ներուժին ծանոթանալու համար: