Մարտիրոս Սարյանը պարզապես նստեց այդտեղ հանգստանալու. Այն, ինչ նա բացահայտեց, ցնցող էր

Գառնու տաճարի տարածքում է գտնվում տաճարի անձնագիրը՝ առաջին դարից մեզ հասած հելլենական գրերով մի արձանագրություն, որը թողնվել է Տրդատ 1 արքայի կողմից: Բոլորս գիտենք, որ 1-ին դարում Հայաստանում դեռ դավանվում էր հեթանոսությունը, բայց արձանագրության վերնամասում կա նաև փորագրված խաչ: Այս ամենն ունի իր բացատրությունը:

Արձանագրությյունը հույժ կարևոր հուշարձան է մեզ համար, սակայն դարերի ընթացքում մարդիկ, հավանավար չհասկանալով, որ քարի վրա շատ կարևոր տեքստ կա, այն պարզապես գործածել են որպես տապանաքար, ահա հենց այդ պատճառով էլ այստեղ հայտվել է խաչը:

1945 թ. հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանն այցելեց Գառնի՝ էտյուդ նկարելու: Մինչ նա աշխատում էր, որոշեց մի փոքր հանգստանալ և նստեղ առաջին պատահած քարին: Հանկարծ նա նկատեց, որ քարի մակերեսը հարթ չէ, ավելին, դրա վրա գրեր կան:

Սարյանն անհապաղ նամակ գրեց Հովսեփ Օրբելուն՝ հորդորելով զբաղվել այս հնավայրի պեղումներով: Այնուհետև ձևավորվեց մասնագիտական խումբ, որն անմիջապես ձեռնամուխ եղավ Գառնու տաճարի վերականգնողական աշխատանքները սկսելուն:  Այսօր այս երջանիկ պատահականությանն ենք պարտական, ինչի շնորհիվ նկարիչը <<փրկեց>> Գառնու տաճարը: