«Ռուսաստանի կնքամայր» համարվող այս կինը հայուհի է. ո՞վ է նա
Աննա Բյուզանդացին, ով համարվում է «Ռուսաստանի կնքամայր» և սրբադասվել է ՝վայելելով ժողովրդի ու իր ժամանակակիցների մեծագույն սերն ու հարգանքը, պարզվում է, հայուհի է:
Նա Ռոմանոս կայսեր դուստրն է, ում կինը հայուհի Ֆեոֆանոն էր: Կայսեր մահից օրեր առաջ ծնվում է դուստրը, ում անվանում են Աննա: Հետագայում, երբ երկիրը կառարավարում էր եղբայրը՝ Բարսեղ Երկրորդը, նա կնության գնաց Ռուսաստան՝ Վլադիմիր իշխանի մոտ:

Սրանով Աննան օգնեց եղբորը, քանի որ այս ամուսնությամբ երկու պետությունների միջև համաձայնություն կնքվեց, և Ռուսաստանը պետք է օգներ Բյուզանդիային անհրաժեշտության պարագայում:
Կայսրուհին ու կայսրը մեծ դեր ունեցան Ռուսիայի՝ քրիստոնյա դառնալու գործում: Իսկ երբ կայսրը մահացավ, Աննան շարունակեց միայնակ գործել զանազան բարեգործություններ ու զբաղվել կառավարման գործերում:
Նա արժանացել է «Ռուսաստանի կնքամայր» անվանը՝ իր քրիստոնեական կենցաղի ու գործերի համար: