Սաուդիան Արաբիայի արքայազնը հայ է. ի՞նչ կապ ունի նա Ցեղասպանության հետ

Սաուդիան Արաբիայի արքայազներից մեկը Թալալ Աբդել Ազիզ Ալ Սաուդն է: Նա մահացել է 2018 թվականին՝ 87 տարեկան հասակում:

Մեծ է նրա դերը Սաուդիան Արաբիայի՝ որպես պետություն կայացման գործում: Նա թագավոր, Սաուդիան Արաբիայի հիմնադիր Աբդուլազիզ Սաուդի 14-րդ որդին էր, իսկ նրա եղբայրը՝ Սալմանը, հետագայում ժառանգեց պետության ղեկը:

talal-abdel-aziz1

Թալալ Աբդել Ազիզ Ալ Սաուդը եղել է երկրի ֆինանսների ու կապի նախարար, ինչպես նաև եղել հեղափոխական իր մտածելակերպով՝ պահանջելով դարձնել թագավորությունը սահմանադրական խորհրդարանական հանրապետություն:

Ասում են՝ նրա մայրը՝ Մունահիրը եղել է հայուհի, ով փրկվել է Ցեղասպանությունից իր ընտանիքի հետ միասին: Հետագայում նա կնության է անցել Սաուդիան Արաբիայի հիմնադրի մոտ: