Բրիտանական թագավորական ընտանիքի հայկական արմատները
Պարզվում է, որ արքայադուստր Դիանան, ով ամուսնացել էր Ուելսի արքայազն Չարլզի հետ, ունի հայկական արմատներ: Այս մասին գրում է հեղինակավոր պարբերականներից «Sunday Times»-ը՝ իր «Հայաստան՝ որտեղից ծագել է կյանքը» հոդվածում:

Նրանց խոսքով Լեդի Դիանան իր հայկական արմատների մասին նախկինում էլ է խոսել, սակայն այս տեղեկությունը բավարար արձագանք չի գտել:
Ըստ հոդվածի՝ արքայադուստր Դիանայի մայրական գծով չորրորդ մեծ տատը՝ Էլիզա Կևորկյանը հայուհի է: Նա ապրել է Հնդկաստանում, որտեղից էլ հետագայում տեղափոխվել է Միացյալ Թագավորություն:

Հրապարակումից դեռ ավելի վաղ Լեդի Դիանայի մորաքույրը՝ Մերի Ռոչն իր հարցազրույցներից մեկում ասել էր հետևյալը. «Ես միշտ ենթադրել եմ, որ կիսով չափ հայ եմ, ես ուրախ եմ նաև, որ հնդկական ծագում ունեմ»: