Ի՞նչ են փնտրում այլմոլորակայինները Արագածի գագաթին

Սա առաջին դեպքը չէ, որ վկայում է հայերի և այլմոլորակայինների խորհրդավոր կապի մասին, արդյո՞ք կա ինչ-որ գաղտնիք, որը հնուց թաքցնում է առեղծվածային էակների հետ համագործակցության փաստը։

Ինչու՞ են նրանք հատկապես ընտրել Հայաստանը, որպես թիրախ։ Գուցե ուզում են առավել մոտ լինել «Աստվածային երկրին» և չկորցնել կապը հնագույն ժողովրդի հետ։ Ներկայացնեմ մի քանի իրական դեպքեր՝ տարեթվերով և անուներով։

1975 թվական, հուլիս: Արագածի ստորոտում գտնվող խորհրդային զորամասում ծառայող շարքային Վլադիմիր Միշակովը և նրա հետ վերակարգում գտնվող երկու ծառայակիցները երկնքում նկատեցին սիգարաձև օբյեկտ` շուրջ 500-600 մետր երկարությամբ, որ կախված էր նրանց գլխավերևում: Օբյեկտը 30-40 վայրկյան կախված մնաց, լուսարձակելով դեղին և նարնջագույն լույս: Այնուհետ այն հեռացավ, զինվորները լսեցի երեք «կրակոց». Առաջինը խլացրեց նրանց, երրորդը գրեթե անլսելի էր: Պարզվեց, որ 20 րոպեով խափանվել էր զորամասի ռադիոկապը: Իսկ մի ժամ հետո զինվորները, անքնությունից դուրս գալով զորանոցից, գլխավերևում տեսան թույլ լուսարձակող պտտվող պարուրաձև սյուն: Այդ սյունը դանդաղ մարեց և տարրալուծվեց օդում:

Ի դեպ, Արագածի վրա Սերգեյ Խաչատրյանի արշավախումբը երկու անգամ տեսել է «այլմոլորակայինների»: Առաջին անգամ դա 1985-ի հուլիսի 1-ին էր: Սերգեյը ու ևս 5 լեռնագնացներ բարձրանում էին Արագած: Եղանակը բարենպաստ էր, և արշավախումբը որոշեց փոքր-ինչ հանգստանալ Հարավային և Արևմտյան գագաթների միջև գտնվող գոգավորությունում: Հանկարծ նկատեցին, որ շուրջ 300-400 մետր հեռավորության վրա էլի երկու հոգի կա: Սկսեցին գոռգոռալ, ձեռքերով շարժումներ անել, սակայն խորհրդավոր «ուղեկիցները» մնացին անշարժ: Լեռնագնացները սկսեցին «եկվորներին» զննել հեռադիտակով, և ինչ տեսնեն` երկու հսկաներ, 3-4 մետր հասակով, հագին ունեն վառ նարնջագույն սկաֆանդրներ կիսաթափանցիկ սաղավարտներով, ու նրանք շուրջ 10 րոպե անշարժ և լուռ հետևում էին լեռնագնացներին… Տղաներին անհասկանալի վախ համակեց, նրանք արագորեն հավաքեցին իրերը և իջան ներքև:

Երկրորդ դեպքի ականատես նույն Սերգեյ Խաչատրյանի խումբը եղավ 1986-ի հուլիսի վերջին: 10 հոգանոց խումբը բարձրանում էր Արագած: Նրանցից երկուսը առանձնացած մոտենում էին անցյալ տարվա խորհրդավոր վայրին, որպեսզի տեղադրեն վրաններ, կերակուր պատրաստեն և այլն: Իսկ հիմնական խումբը բարձրանում էր Հարավային գագաթ: Մութն ընկնելուն պես վերադարձան, որպեսզի գիշերեն վրանում, սակայն իրենց երկու ընկերները տեղում չէին: Որոնելով` կորած ընկերներին գտան բավականին հեռու, ժայռի վրա: Նրանք վախեցած պատմեցին, որ տեսան, թե ինչպես է մի «թռչող ափսե» վայրէջք կատարել Արևմտյան գագաթի մոտ: Հետո պարզվեց, որ վայրեջքի վայր էին ժամանել ինչպես մոտակայքում գտնվող զորամասի, այնպես էլ շրջանային КГБ-ի ներկայացուցիչները: «Ափսեն» չկար, սակայն վայրէջքի տեղում հողը 5-10 սանտիմետր նստվածք էր տվել:

Ի դեպ, և՛ 1985-ին, և՛ 1986-ին Արագածի Արևմտյան գագաթի մատույցներում «թռչող ափսեների» վայրեջքի ականատես էին նաև շրջակա գյուղերի հազարավոր բնակիչներ և Արայի լեռան ստորոտում գտնվող ամառանոցային ավանում հանգստացող հարյուրավոր հովիվներ: