Բոլիվուդյան այս աստղը հայուհի է

Թուլիփ Ջոշի անունով այս կնոջը ճանաչում է ողջ Հնդկաստանը:  Նա բոլիվուդյան աստղ է և նկարահանվել է բոլիվուդի ամենահայտնի ֆիլմերում: Ոչ ոք, սակայն, չի խոսում նրա հայկական արմատների մասին:

Թուլիփ Ջոշին ծնվել է 1979 թվականին Հնդկաստանում՝ Մումբայում: Նրա հայրը ազգությամբ հնդիկ է, իսկ մայրը՝ հայուհի, ով Լիբանանից է տեղափոխվել Հնդկաստան՝ բնակություն հաստատելու:

Նա մեծացել է Հնդկաստանում և հայտնի դարձել որպես գեղեցկուհի: «Միսս Հնդկաստան» մրցույթին մասնակցելով՝ թեև չի հաղթել, սակայն ստացել է մի շարք առաջարկներ գործատուների կողմից: Այդ գործատուների թվում են հայտնի ապրանքանիշերը, որոնք Ջոշին առաջարկել և նկարահանել են իրենց գովազդներում:

2002 թվականից սկսել է իր կարիերան որպես դերասանուհի: Այժմ Ջոշին գտնվում է իր փառքի գագաթնակետին՝ ստանալով զանազան առաջարկներ՝ համագործակցության համար: Նա այժմ բոլիվուդի ամենապահանջված դերասանուհիներից է:

tulip-joshi

«Շատ բախտավոր եմ, որ հնագույն երկու մշակույթների կրողն եմ»,- իր հարցազրույցներից մեկում ասել է նա: