Էջմիածնի գանձերից մեկը: Ինչպես կարևորագույն մասունքը հասավ հայերիս
Քչերը գիտեն, որ Հակոբ Մծբնեցին հայոց առաջին հայրապետ Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին էր: Նա ծնվել է Մծբին քաղաքում (այժմյան Թուրքիայի և Պարսկաստանի սահմանագծին): Դեռ երիտասարդ տարիքից Հակոբը նախընտրում էր ճգնավորական կյանքը, ապրում էր ծայրահեղ դժվար պայմաններում՝ քարայրերում, լեռների վրա, անտառներում: Մծբին քաղաքի եպիսկոպոսը դառնալուց հետո Հակոբը սկսում է Քրիստոնեություն քարոզել տեղի ժողովրդին:

Մի օր, երբ նա իմանում է, որ Մծբին քաղաքում մարդիկ չեն հավատում և ծաղրում են Նոյյան Տապանի և ջրհեղեղի պատմությանը, որոշում է ինքնություն բարձրանալ Արարատ լեռը և այնտեղից բերել տապանի մասունք, որպեսզի մարդկանց ցույց տա: Մծբնեցին լեռը բարձրանալիս, լանջին հոգնում է և քուն մտնում: Եվ ավանդության համաձայն, Աստծո հրեշտակն ինքը բերում է տապանի մասունքը և դնում սրբի կողքին: Մծբնեցին արթնանում է, իր գոհունակությունն է հայտնում Աստծուն այդ հրաշքի համար և վերադառնում Մծբին:
Մծբինում կառուցվում է մի վանք, որտեղ ի սկզբանե պահվում էր մանունքը: Հազարավոր մարդիկ գալիս էին այդտեղ ուխտի, բժշկվում մասունքի օգնությամբ:

Ներկայումս մասունքը պահվում է Էջմիածնում: Նրա մի մասը հայ ժողովուրդը նվիրել է Ռուսաստանին Եկատերինա թագուհու կառավարման ժամանակ, ի նշան երկու ազգերի միջև եղբայրության: