Ֆրանսիայում հայկական գորգը վաճառվել է սենսացիոն գնով

Paris-Normandie–ն հայտնում է, որ XVII դարի հայկական գորգը Ֆրանսիայի Ռուան քաղաքի աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով։

Միջին չափի (2.50х1.60) գորգը վաճառքի է դրվել մեկնարկային 5 հազար եվրոյով, բայց վաճառվել է 100 հազարով։ Եվս մի քանի հին գորգեր վաճառվել են 30 և 80 հազարով։

Ավելի քան 300 տարվա ընթացքում այս և մյուս գորգերը ո՛չ նորոգման կարիք են ունեցել, ո՛չ էլ ներկելու, թեև դրանք գործելիս բուսական ներկեր են օգտագործվել (բնականաբար այն ժամանակ սինթետիկ ներկեր չկային)։ 

Դեռևս հնում Անգլիայի թագավոր Հենրիխ 7-րդը ոչ միայն հայտնի էր՝ որպես կանանց կոլեկցիոներ, այլ նաև՝ արևելյան գորգերի մեծ հավաքածու ուներ։ Նա շատ էր հավանում հայկական գորգերը և ոչինչ չէր խնայում, դրանք ձեռք բերելու համար։

Բայց նրա մահից հետո բոլոր 800 գորգերը, որոնց թվում էին նաև շատ հայկական գորգեր, անետ կորան և ավերվեցին:

Մի բան անվիճելի է. հայկական հնագույն գորգերն իրենց նմանը չունեին համաշխարհային գորգագործական արվեստի քարտեզի վրա, և նույնիսկ ժամանակի հայտնի արաբ աշխարհագրագետներն ու ճանապարհորդներն  էին համարում, որ քիչ են այլ երկրներում նման գեղեցկության ու կատարելության գորգերը:

Նման գտածո տարին մեկ է լինում։ Հայկական գորգի ծագման շրջանն ու նախկին տերերի անունները չեն հրապարակվում։