Հայ, որ եղել է Լուի Արմսթրոնգի պրոդյուսերը և «Գրեմմի» մրցանակակիր

1940-ական թթ. Ջորջ Ավագյանը թողարկեց «Ջազի պատմությունը»՝ գրամաֆոնային ձայնապնակների շարքը՝ այնպիսի աստղերի ձայնագրությամբ, ինչպիսիք էին Լուի Արմսթրոնգը, Բեսսի Սմիթը, Ֆլեչեր Հենդերսոնը և Դյուկ Էլինգտոնը: Ավագյանը եղել է Լուի Արմսթրոնգի երկու ալբոմների պրոդյուսերը՝ «L.Armstrong Plays W.C.Handy» և «L.Armstrong Plays F.Waller», որոնք առաջիններից էին՝ նվիրված մեկ կատարողի ստեղծագործությանը:

Մինչև 1960-ականները Ջորջ Ավագյանը հասցրել էր դառնալ «Warner Bros» կինոստուդիայի երաժշտական բաժնի տնօրենը՝ զուգահեռ բացելով մասնաճյուղեր Թեհրանում, Բրյուսելում, Փարիզում:

Armstrong

Եվ վերջապես հիմնադրեց սեփական «Ավագյան ընդ Քո» ֆիրման: 1963 թ. նա հեռանում է ակտիվ գործունեությունից: Ջորջ Ավագյանը եղել է նաև Արվեստների և գիտության ազգային ակադեմիայի հիմնադիրներից մեկը, որը շնորհում է նշանավոր «Գրեմմի» մրցանակը:

banner

Հայտնի է նաև նրանով, որ առաջինը կարողացավ կազմակերպել 1967 թ. Բեննի Գուդմենի նվագախմբի ելույթը Մոսկվայում: 1997 թ. Ջորջ Ավագյանը, որպես Մայլզ Դևիսի ալբոմի համահեղինակ, ստացել է «Գրեմմի» մրցանակը: