Անհասկանալի երևույթ Արագածի լանջին «ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇՈՒՐՋՊԱՐԻ» ժամանակ
Գերբնական մի ուժ, որը առաջացավ Արագածի լանջերին, նոր թափ տվեց պարին և մտածելու տեղիք՝ բոլորին։ Այդ ի՞նչ խորհրդավոր էներգիա էր, որ փոխեց իրադարձությունների ընթացքը։ Ի՞նչ է թաքցնում Արագած լեռը։
Երբ 2005-ին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կազմակերպում էր շուրջպար Արագածի շուրջ, երևի չէր էլ պատկերացնում, թե ինչ կաող էր տեղի ունենալ։
Չէ՞ որ պատահական չէ, որ Քարելճի ափին գտնվող ֆիզիկոսների դիտակայանը իր ստեղծման պահից ի վեր ուներ գաղտնի հետազոտությունների բաժին, որի տվյալները փոխանցվում էին պետանվտանգության մարմիններին…

Եվ այսպես, ի՞նչ էր տեղի ունեցել 2005-ի մայիսի 28-ին: Պարը սկսելուց 2-3 րոպե անց բոլոր մասնակիցները սկզբում չափազանց հոգնեցին այնպես, ինչպես կհոգնեին 15-20 րոպե անընդմեջ պարելիս, սակայ կարճ ժամանակ անց բոլորի ուժերը վերականգնվեցին: Կարծես սկզբում պարողները Արագածն էին սնում էներգիայով, իսկ հետո Արագածից ստացան այդ էներգիայի բազմապատիկը: Ու, ի դեպ, պարի ընթացքում տեղի էր ունեցել այնպիսի երևույթ, ինչպիսին է պաշտամունքային առարկաների (թալիսմանների, խաչերի) գերտաքացումը: Ահա ինչ է պատմում շուրջպարի մասնակիցներից մեկը` Արմանը.
— Պարելու ընթացքում զգացի ջերմություն կրծքիս վրա: Երբ պարի ավարտից հետո ձեռքս տարա կրծքիս, ուր շապիկի վրայից կախված էր թալիսմանս` արևխաչը, մատներս վառվեցին, կարծես դիպած լինեի շիկացած մետաղի: Մետաղյա արևխաչն իրոք շիկացած էր, և այն վերնաշապիկիս վրա թողել էր այրված հետք, ինչպիսին գոյանում է գերտաքացած արդուկից: Եթե արևխաչս կախած լիներ ներսից, ապա հաստատ կրծքիս վրա այրվածք կլիներ: Ես նաև հարցուփորձ արեցի պարի ուրիշ մասնակիցների, և պարզվեց զարմանալի մի բան` հայկական արևխաչ կամ եկեղեցական օրհնված խաչ կրողների մեջ կային կրծքի այրվածք ստացածներ: Սակայն այդպես էր միայն նրանց մոտ, ովքեր խորհրդանիշը կրում էին որպես սրբություն, այլ ոչ թե որպես զարդ:

Ահա այսպիսի զորավոր էներգետի է կրում Արագածը: Դաշտ, որը ջրին ստիպում է հոսել դեպի վեր, ջրին հաղորդում է տարօրինակ հատկություններ, շիկացնում է պաշտամունքի առարկաները, կողմնացույցի մագնիսական սլաքին ստիպում է ցույց տալ սխալ ուղղություններ։ Զարմանալի չէ, որ Արագածը հաճախ լինում է «այլմոլորակայինների» չճանաչված թռչող օբյեկտների այցելությունների և վայրէջքների վայր: