Հարսին փորձությունների էին ենթարկում, և նա պետք է ձայն չհաներ: Հայկական հարսանիքի մոռացված ավանդույթներ
Հայկական հարսանիքը միշտ համարվել է գեղեցիկ երևույթ: Հիրավի, հնուց եկած շատ գեղեցիկ ավանդույթներ կան, որոնք զարդարոել են հայ ընտանիքների այս գեղեցիկ միջոցառումը: Օրինակ, որ հարսին նվիրում էի ոչ միայն նշանի, կամ ամուսնական մատանի, այլ նաև մեկ այլ մատանի, որը նա պետք է կրեր բութ մատին, իբրև նշան այն բանի, որ նա այլև ազատ չէր, այլ ինչ-որ մեկի նշանածը, կամ կինը: Փեսան հարսանիքի ժամանակ նուռ էր շպրտում հատակին: Նուռը ճաքում էր, և որքան շատ հատիկներ դուրս թափվեին, այնքան շատ երեխաներ կարող էին ունենալ այդ նորաստեղծ ընտանիքում:
Բայց կան ավանդույթներ, որոնք մոռացվել են, և լավ է, որ մոռացվել են: Դրանք, հիմնականում փորձության են ենթարկել հենց հարսին, ստւգելու համար նրա դիմացկունությունը: Օրինակ այն, որ ամուսնության յոթերորդ օրը սկսեսուրը հարսին տարել է բաղնիք՝ գլուխլվայի, շատ դաժան է: Հարսի գլխին լցրել են եռացրած կամ շատ սառը ջուր: Աղջիկը պետք է լուռ նստեր և ձայն չհաներ: Դա նշան էր նրա լավ դաստիարակության և հնազանդության: Հակառակ դեպքում սկեսուրը նրան կվարկաբեկեր ընտանիքի մոտ և կհամարեր անդաստիարակ:

Մոռացված ավանդույթներից մեկն էլ այն է, որ հարսի ուշադրությունն էին ստուգում: Հարսանիքի ժամանակ նրա աթոռին դնում էին ավել, կամ մի այլ իր, երբեմն վնասատու մի բան: Եթե նա նկատեր այն մինչև նստելը, նրան գովում էին: Չէ՞ որ այդպիսի ուշադիր աղջիկը հետագայում իր ամուսնու և երեխաների հանդեպ նույնպես ուշադիր կլիներ: