Ծպտյալ հայի հարսանիքը հայկական եկեղեցում

Ծպտյալ հայ՝ թուրքիայի քաղաքացի Ալի Յալչինկայան Դոնի Ռոստովի հնագույն հայկական եկեղեցում ամուսնացել է հայուհի Իզաբելայի հետ։

Ալիի տատը՝ Անիկը, 1915 թվականի Ցեղասպանությունից փրկված հայուհի է եղել։ Տարիներ շարունակ նա թաքցրել է իր ծագումը՝ թուրք հասարակությունից, բայց իր  անցյալը, պատմությունը պատմել է թոռներին ու ծոռներին։ Անիկը երազում էր, որ թոռները նորից հայ դառնան։ Նա ասել է, որ Թուրքիայում դեռ շատ են ծպտյալ հայերը, որոնք վախենում են բացահայտվել։

Հարությունովը պատմել է, որ ինքը հայկական եկեղեցում կնքել է Ալիին․«Ալիին ինձ մոտ հրավիրեցի, եկավ։ Ռուսաստանում բուհ ընդունվեց։ Շուտով մկրտեցինք նրան Հայ Առաքելական եկեղեցում, այնտեղ նա Գասպար անունը ստացավ»։

Մի երկու տարի անց Ալին` նույն ինքը Գասպարը, ամուսնացավ հայուհու հետ՝ հետևելով տատի պատգամին։

Տատը չի մասնակցել հարսանիքին, քանի որ արդեն ծեր է։ Բայց նրա համար հարսանիքը շարունակվելու է Թուրքիայում՝ Ալի-Գասպարի տանը։ Իսկ մեղրամիսը Ալին ու Իզաբելան անցկացրել են Հայաստանում։

Հաջորդը սպասվում է Ալթանի ու Այլանի հարսանիքր։ Նրանք նույնպես ծպտյալ հայեր են։ Հարությունովը ասում է, որ նա նոր սանիկներ է ունենալու։

Ծպտյալ հայերը ժամանակակից Թուրքիայի տարածքում ապրող արևմտահայերի սերունդներն են, որոնք այս կամ այն պատճառով թաքցնում են իրենց ծագումը։ Հիմնականում բնակվում են պատմական Արևմտյան Հայաստանի տարածքում ու կից շրջաններում։