Հայուհին աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրերի ցուցակում է

Working Mother-ը ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանին ներառել է 50 ամենաազդեցիկ մայրերի շարքում: Աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրերի ցուցակը, ի դեպ, գլխավորում է Բիլ Գեյթսի կինը՝ Bill & Melinda Gates Foundation բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Մելինդա Գեյթսը: 

Կարոլին Ռաֆաելյանը Alex&Ani զարդերի ապրանքանիշի հիմնադիրն է, գործարար, ով նաև երեք երեխաների մայր է: Նշենք, որ նա նաև ներառվել էր Forbes- ի ամենահարուստ կանանց ցուցակում՝ զբաղեցնելով 42-րդ հորիզոնականը:

Կարոլինը վաղ հասակից ծանոթ է եղել ոսկերչական բիզնեսին՝ աշխատելով Ռոդ-Այլենդի ընտանեկան գործարանում: Սակայն հետագայում կրթություն ստանալով՝ շարունակել է զբաղվել իր հայրիկի բիզնեսի առաջխաղացմամբ: Ի դեպ, նրա ծնողները գաղթական հայեր էին, ովքեր Արևմտյան Հայաստանից էին Ամերիկայի Միացյալ Նահանգներ հասել:

Այդպիսով Կարոլինը ստեղծեց սեփական ընկերությունը՝ անվանակոչելով այն իր երկու զավակների՝ Ալեքսի և Անիի անունով: Նա միշտ հիշում է, թե ինչպես էր անցնում իր կյանքը, երբ նա պարզապես աշխատող կին էր, ով ուներ երեխաներ:

Այնուամենայնիվ, Կարոլինը չի մոռանում նաև իր արմատների մասին՝ կատարելով բարեգործություններ ու նվիրաբերություններ Հայաստանին: