Հրեաների խորհրդանիշ աստղը իրականում ՀԱՅԵՐԻՑ է գալիս

Այսօր շատերն են վեցանկյուն աստղը, նույն ինքը հեքսագրաման, ասոցացնում Դավթի հրեական աստղի հետ, քանի որ դա հրեաների ժամանակակից խորհրդանիշն է, և նույնիսկ 1948 թվին այն պատկերվել է Իսրայելի պաշտոնական դրոշի վրա: Սակայն, ինչպես հայ մշակույթի բազմաթիվ այլ ասպեկտներում, հեքսագրամայի հայերի կողմից օգտագործման մասին շատ քիչ է գրված։

Պատմականորեն հայերը եղել են հմուտ մաթեմատիկոսներ, ճարտարապետներ ու արհեստավորներ։ Մասնավորապես երկրաչափությունը միշտ շատ յուրահատուկ տեղ է զբաղեցրել հայերի համար։ Հնում հայերը աստղագիտության նուրբ գիտելիքներ ունեին և կարողանում էին կանխատեսել աստեղային իրադարձությունները։ Զարմանալի չէ, որ ամենահին աստղադիտարանը գտնվում է Հայաստանում՝ Քարահունջը, Մեծամորը, որոնք թույլ էին տալիս հայերին երկրաչափությունն այնպիսի մակարդակի զարգացնել, որ նրանք կարողանում էին չափել տարածությունները, լայնություններն ու երկայնությունը, աշխարհը կլոր ներկայացնել ու կանխատեսել Արեգակնային ու լուսնային խավարումները եգիպտացիներից դեռևս 1000 տարի առաջ:
Այս սերը դեպի ստեղծագործություն, դեպի շինարարություն թույլ տվեց վաղ հայերին գնահատել երկրաչափական ձևերն ու խորհրդանիշերը, ինչը նրանց մեծ տեղ էր տալիս հայկական մշակույթում։

Շատ խորհրդանիշներից հայերը հենց վեցանկյուն աստղ են օգտագործել ճարտարապետական նպատակներով։ Վաղ հայերը հավատում էին, որ խորհրդանիշն ունի կախարդական ուժ և այն ներառել են ճարտարապետության, աստղագիտության և սրբազան արվեստի մեջ։ Դրա վկայությունն են վեցանկյուն աստղի տեսքով կառուցված բազմաթիվ հայկական եկեղեցիները և մի շարք կառույցներ:

Էջմիածնի առաջին և ամենակարևոր հայկական տաճարը ( 303 թ.) իրականում զարդարված է հեքսագրամների բազմաթիվ տեսակներով։ Մեկ այլ օրինակ կարելի է տեսնել Հասան-Ջալալյան տոհմի հայ իշխան Խաչանովի (1214 թ.) շիրիմին Արցախի Գանձասարի եկեղեցում։

Այն, որ հայերը այս խորհրդանիշին ծանոթ են անհիշելի ժամանակներից, և մեկ անգամ պարզ դարձավ, երբ Աշտարակում վեցանկյուն աստղի ամենահին հայտնի պատկերն է պեղվել, որ թվագրվում է մ.թ.ա. 3-րդ հազարամյակով:

Ստորև բերված են հեքսագրամի օգտագործման ևս մի քանի օրինակներ հին Հայաստանից:

Հայ մեծ իշխան Հասան Ջալալ Վախթանգյանի մարմարյա տապանաքարը (1214-1261)
Խորակերտ վանքի գմբեթը (12-րդ Վ. ադ),
12-րդ դարի Թեղենյաց ավերված վանք, Հայաստան